478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցությունը նախագահական ընտրություններին կաջակցի Սերժ Սարգսյանին
18:50
01 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) քաղաքական ակտիվի մեծ մասը փակ գաղտնի քվեարկության ժամանակ պաշտպանել է ՀՀԿ-ից նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Ընդունված որոշումն արտացոլում է այն պատկերը, որը ստեղծվել է մեր կուսակցության շարքերում նախագահական ընտրությունների նախաշեմին թեկնածուներին աջակցելու տեսակետից»,-ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի ՄԱԿ-ի ղեկավար Գուգեն Արսենյանը՝ ընդհանրացնելով կուսակցության չորրորդ նիստում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները։

Նա հավելեց, որ քվեարկության մասնակիցների թվում հենց սկզբից բացակայել է քարոզչության կամ պարտադրման տարրը։

Արսենյանը նշեց, որ կուսակցությունն այս որոշումն իրականացնում է  կուսակցականների մեծամասնության տեսլականը կյանքի կոչելու և կուսակցության արժեհամակարգին համապատասխանող ծրագրերին մասնակցելու մղումից ելնելով։

«Յուրաքանչյուր թեկնածուի աջակցությունը նշանակում է վերջինիս դրույթների իրագործման նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև հետևողական գործողությունների իրականացում այն դեպքում, երբ թեկնածուն շեղվում է իր հռչակած արժեհամակարգից»,-ընգծեց նա։

ՄԱԿ ղեկավարը հույս հայտնեց, որ «նախագահական ընտրությունները կանցնեն խաղաղ պայմաններում, որոնց արդյունքում Հայաստանը կունենա օրինականորեն ընտրված նախագահ, իսկ երկրի ժողովուրդը վստահ կլինի, որ իշխանությունը երկրում ձևավորվել է իր կամքով»։

ՄԱԿ-ի փետրվարի 1-ին տեղի ունեցած չորրորդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն, ՀՀ նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկին և նրա ծրագրին աջակցելու մասին որոշում կայացնելու նպատակով։ Քվեարկությանը մասնակցել են նիստի 199 պատվիրակներ։ ՄԱԿ-ի հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Արտակ Քոչարյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկել 124 պատվիրակ, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 47, Վազգեն Մանուկյանի օգտին՝ 14, Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 5, Վահան Հովհաննիսյանի օգտին՝ 2, Արտաշես Գեղամյանի, Արման Մելիքյանի և Արամ Հարությունյանի օգտին մեկական թեկնածուներ։ Ընտրողներից ոչ ոք ձայն չի տվել Տիգրան Կարապետյանին։ Չորս քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել։

Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցությունը Հայաստանում ստեղծվել է 2002թ. սեպտեմբերին։ Կուսակցությունն ունի 17 հազ. անդամ և երկրի բոլոր մարզերում գտնվող 40 մասնաճյուղեր։

Հայաստանի նախագահական ընտրությունները նշանակված են փետրվարի 19-ին։ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է համապատասխան փաղստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: