487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Համերաշխություն» հայկական շարժումը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը
16:07
01 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նորաստեղծ «Համերաշխություն» սոցիալ-քաղաքական հասարակական շարժումը մտադիր է Հայաստանում ակտիվացնել իր գործունեությունը։ Այս մասին ուրբաթ Երևանում, լրագրողներին հայտարարեց շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը։

Այս համատեքստում Ավետիսյանը տեղեկացրեց, որ երկու-երեք օրից Երևանի կենտրոնում անցկացվելու է համազգային ակցիա։

«Այս միջոցառման ընթացքում մենք կարող ենք ակցիայի մասնակիցներին ավելի ընդարձակ ներկայացնել մեր գործունեությունը, նրա հիմունքները և ապագա ծրագրեը»,- ասաց Ավետիսյանը։

Շարժման համակարգողը նաև ավելացրեց, որ ակցիայի մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները։

Դրա հետ մեկտեղ, Ավետիսյանը նշեց, որ նորաստեղծ շարժման գործունեությունն «ակտիվորեն առաջ է գնում»։

«Կարճ ժամանակի ընթացքում մենք արդեն մի շարք աշխատանքներ ենք կատարել, այդ թվում՝ հանդիպումներ կազմակերպել Հայաստանի մարզերի բնակիչների հետ»,- ասաց նա։

Ավետսիյանի խոսքով, այս հանդիպումների ընթացքում քաղաքացիները հատուկ հետաքրքրություն են ցուացբերել շարժման նկատմամբ, և դրա շարքերն անցնելու պատրաստակամություն են հայտնել։

Շարժման համակարգողը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր մարզերում արդեն բացվել և գործում են «Համերաշխության» համակարգող խորհուրդները։

«Մենք գնալու ենք մինչև հաղթական ավարտ և հասնելու ենք մեր նպատակին՝ երկրում համերաշխություն հաստատելուն»,- ասաց նա։

«Համերաշխություն» շարժումը հիմնվել է 2007թ. նոյեմբերին։ Շարժման կազմում ավելի քան 18 հազար մարդ կա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։