483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է նախագահի թեկնածուների նախընտրական շտաբերի գործունեությանը խանգարող երևույթները
15:48
01 Փետրվարի 2008

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դատապարտում է նախագահի յուրաքանչյուր թեկնածուի նախընտրական շտաբի գործունեությանը խանգարող երևույթները։

«Մենք հանդուրժողականության և զսպվածության կոչ ենք անում, քանի որ վստահ ենք, որ Հայաստանի պայծառ ապագան հնարավոր չէ կառուցել անհանդուրժողականության պայմաններում»,-ուրբաթ ասաց նա լրագրողներին։

Այս կապակցությամբ Հարությունյանը նշեց, որ Օմբուդսմենի գրասենյակ մի շարք բողոքներ են ստացվել ընտրությունների նախաշեմին օրենսդրական խախտումների վերաբերյալ։

«Մենք որոշակի դժվարությունների հետ ենք բախվել, որոնք կապված են օրենսդրության որոշակի խրթինության հետ, երբ անգամ նույն հարցի վերաբերյալ փոխբացառող մոտեցումները կարող են հիմնավորում գտնել օրենսդրական փաստաթղթում»,-պարզաբանեց նա։

Հարությունյանը հավելեց, որ Օմբուդսմենի հատուկ աշխատանքային խումբը դիտարկում է նման բողոքները, և բարդ իրավիճակներում, քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով, խորհուրդ են տալիս պարզաբանումների համար դիմել օրենքները կիրառող պաշտոնական կառույցներ։

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց նաև, որ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման հատուկ խումբն ուղևորվել է Թալին, որպեսզի տեղում ծանոթանա նախընտրական քարոզարշավի ժամանակ ծեծի դեպքին։

«Այս հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, այդ միջադեպի շրջանակներում ձերբակալված անձանց իրավունքների խախտումը կանխելու նպատակով»,-հայտարարեց նա։

Հարությունյանը նշեց նաև, որ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալուց և այն վերլուծելուց անմիջապես հետո, Օմբուդսմենի գրասենյակը հանդես կգա այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ։

Հայաստանի գլխավոր դատախազության տվյալներով, հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի հետաքննչական բաժին նույն քաղաքի բնակիչ Սարգիս Կարապետյանի կողմից բողոք է՝ ստացվել այն մասին, որ իրեն ծեծել են նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ։
 
Կատարված նախնական գործառույթների ժամանակ պարզվել է, որ Թալինի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ Ժ. Սապեյանը, Մ. Սապեյանը և Տ. Բաղդասարյանը մի խումբ անձանց հետ ծեծի են ենթարկել Կարապետյանին։

Փաստի կապակցությամբ Թալինի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծածեի կամ այլ բռնի գործողությունների կիրառում)։

Ստացված փաստերի առնչությամբ Մ. և Ժ. Սապեյանները և Հայկ Գևորգյանը ձերբակալվել են մի շարք անձանց կողմից խուլիգանական գործողությունների կատարման կասկածով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։