481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գոյություն ունի խոսքի ազատության սահմանափակում. Human Rights Watch 2008 զեկույց
14:45
01 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գոյություն ունի խոսքի ազատության սահմանափակում։ ԻնչպԵս ասվում է  Human Rights Watch 2008 զեկույցում, Հայաստանում լրագրողներն իրենց գործունեությունն իրականացնելիս շարունակում են բախվել սպառնալիքների։
 
Փաստաթղթում ասվում է լրագրողների նկատմամբ բռնությունների մասին, մասնավորապես, անցյալ տարի սեպտեմբերի 15-ին «Իսկական իրավունք» ընդդիմադիր թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին՝ խմբագրության մոտ ծեծի ենթարկելու մասին։

Զեկույցում բերված են «Իմ իրավունք» թերթի խորհրդի նախագահ, panorama.am լրատվական կայքի տնօրեն Արա Սաղաթելյանի և «Ֆուտբոլ պլյուս» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի մեքենաների հրկիզման դեպքերը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ 2007թ. հունվարի 12-ին դատարանը վեց ամսով կրճատել է «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման ժամկետը։ Նա չորս տարի ժամկետով դատապարտվել էր ազատազրկման՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փասատթղթերը կեղծելու համար։ Human Rights Watch 2008-ը այս դատավճիռը չափից դուրս խիստ է համարում։

Զեկույցում նաև մատնանշվում է Գյումրիում «Գալա» անկախ հեռուստաալիքի փակման փաստը՝ հարկերի վճարումից խուսափելու պատճառով։ Հեռուստաալիքի ղեկավարները կարծում են, որ ԶԼՄ-ն  փակվել է, քանի որ հեռարձակել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: