480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ոստիկանության պետն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությանը
19:34
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի գլխավորած ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, Հարությունյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների կազմման և ճշգրտման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները:

Մասնավորապես, ընտրություններից 40 օր առաջ` հունվարի 10-ից, ՀՀ ողջ տարածքի ընտրական տեղամասերում փակցվել և ինտերնետային www.elections.am կայքում տեղադրվել են փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախնական ցուցակները:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ հնարավորինս ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ դիմել է բոլոր ընտրողներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` առաջարկելով ծանոթանալ ընտրացուցակներին և հայտնաբերված ցանկացած անճշտության դեպքում դիմել ոստիկանության տվյալ տարածքի անձնագրային ծառայություն կամ համայնքի ղեկավարին:

Վերը նշված գործառույթներն առավել ամբողջական իրականացնելու համար հունվարի 19-ից ՀՀ ոստիկանությունում բացվել է «Թեժ գիծ», որը գործելու Է մինչև փետրվարի 18-ը ներառյալ: Իսկ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացման ընթացքի և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին զանգվածային լրատվութան միջոցներով պարբերաբար տեղյակ է պահվում հասարակությանը:

ՀՀ ոստիկանության պետը տեղեկացրեց նաև, որ շուրջ երեք տարի է, ինչ ոստիկանությունը զբաղվում է ընտրացուցակների կազմման և ճշգրտման հարցերով:

«2005 թ. նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչպես նաև 2007 թ. մայիսի 12-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրացուցակները նախորդների համեմատությամբ առավել ճշգրիտ էին և սխալներն ու բացթողումները հասցվել էին նվազագույնի»,-ասաց Ոստիկանության պետը:

ՀՀ ոստիկանության պետի հավաստմամբ` ներկայումս էլ ամեն ինչ արվում է, որպեսզի չոտնահարվի ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը, ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն ամենօրյա են և ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք գործուղվել են տարածքային համապատասխան ստորաբաժանումներ` ընտրացուցակների վերաբերյալ աշխատանքները հսկելու և կանոնակարգելու:

Իր հերթին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետին` մանրամասն և համակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար:

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: