486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ժողովրդավարական նախագահական ընտրությունները կախված են հանրային վստահության բարձր մակարդակից. դիտորդներ
18:59
31 Հունվարի 2008

Հայաստանում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացումը կախված է հանրային վստահության բարձր մակարդակից, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը։
    
«Մենք այն կարծիքին ենք, որ իսկապես ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և դրանց լեգիտիմությունը հասարակության աչքում կախված են ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վստահության բարձր մակարդակից»,-ասաց Պրեսկոտը։

Նրա խոսքերով, ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգված է նրանով, որ, իրենց ներկայացված տեղեկատվության համաձայն, ընտրական գործընթացի նկատմամբ բավարար վստահություն չկա, այդ թվում նաև՝ իրավական բողոքների անշահախնդիր դիտարկման խնդրի հետ կապված։

«Մենք լրջորեն խորհուրդ ենք տալիս իշխանություններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահություն ապահովելու համար, մասնավորապես, քվեարկության գաղտնիության և ձայները հաշվելիս թափանցիկության ապահովման հետ հատեքստում»,-նշել է առաքելության ղեկավարը։

Նրա խոսքերով, Հայաստանում ապահովված է իրավական դաշտ՝ արժանավայել  ընտրություններ անցկացնելու համար, բայց դրա կիրառման հետ կապված որոշակի բարդություններ կան։ Առաքելության ղեկավարը հավելեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացման գործում կարևոր դեր կարող է կատարել Վարչական դատարանի արդյունավետ գործունեությունը։

Պրեսկոտն ընգծեց նաև, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ընտրական հանձնաժողովների ձևավորման ժամանակ ապահովում է հավասարակշռություն՝ հավելելով, որ նման հավասարակշռությունը պահպանված չէ ընտրատարածքների  ղեկավար պաշտոնների ձևավորման ժամանակ։

«Պատվիրակությունը հուսով է, որ այդ անհավասարակշռությունը չի կրկնվի նաև  ընտրատարածքային հանձնաժողովների դեպքում»,-հավելեց նա։

Պրեսկոտն ասաց նաև, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ և հնարավորություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի լուսաբանման ժամանակ։

«Այս կապակցությամբ մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը ԶԼՄ-ներում առկա էր որոշակի անհավասար լուսաբանում»,-ասաց Պրեսկոտը։

Նրա կարծիքով, նման իրավիճակ է ստեղծվել նաև այն պատճառով, որ թեկնածուներից մեկը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Առաքելության ղեկավարը հայտարարեց նաև, որ իր պաշտոնավարումը շարունակելու՝ վարչապետի որոշումը լիովին օրինական է, սակայն կառավարության վրա հավելյալ պարտավորություններ է դնում։

Նրա խոսքերով, չի կարելի թույլ տալ, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծվի, թե վարչական պաշարը չարաշահվում է՝ հօգուտ կամ ի վնաս այս կամ այն թեկնածուի։

Միաժամանակ Պրեսկոտը հավելեց, որ Հայաստանի նախընտրական քարոզարշավն անցնում է բաց և անարգել։ Այդուհանդերձ, պատվիրակությունը ի գիտություն է ընդունում որոշ թեկնածուների հայտարարություններն այն մասին, որ իրենք նախընտրական շտաբների համար տարածք ձեռք բերելու հետ կապված որոշ դժվարություններ են ունեցել մի շարք մարզերում։

Նա նշեց նաև, որ իրենց ներկայացվող բոլոր բողոքները պետք է ամրագրված լինեն կոնկրետ փաստերով։

«Մենք հուսով ենք, որ իշխանություները կարձագանքեն պատվիրակությանն անհանգստացնող խնդիրներին և կշարունակեն ջանքեր գործադրել՝ լիովին ժողովրդավարական նախագահական ընտրություններ կազմակերպելու համար, որոնք կվայելեն ողջ հայ ժողովրդի վստահությունը»,-ասաց Պրեսկոտը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: