486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 15,9 տոկոս
18:34
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 15,9 տոկոս։ Այս մասին «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալներով, այս ցուցանիշը ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 32,5%-ը, իսկ ԵՄ երկրներին՝ 38,4%-ը։

2007թվականի արդյունքներով, Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրային շրջանառությունն աճել է 65,5%-ով և կազմել 704,1 մլն. ԱՄՆ դոլար։

Ընդ որում, Հայաստանից արտահանումը Ռուսաստան կազմել է 201,8 մլն. դոլար (Հայաստանի ողջ արտահանման 17,4%-ը)՝ 2006թ.  համեմատ աճելով 66,5 տոկոսով։

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու շրջանում կազմել է 502,3 մլն. դոլար՝ աճելով 65,1%-ով։ Միաժամանակ ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 570,5 մլն. դոլար (աճելով 56,4 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,4%-ը։

2007 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, 2006 թվականի համեմատ, աճել է 39,7 տոկոսով և կազմել 4439, 2 մլն. դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 1157, 4 մլն. դոլար, իսկ ներմուծմանը՝ 3281, 8 մլն. դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: