486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզերի բնակիչների 67%-ը նախագահական ընտրություններին կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին
17:18
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզերի բնակիչների 67%-ը նախագահական ընտրություններին կքվեարկի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Ընդ որում նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի օգտին կքվեարկի ընտրողների 9%-ը, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 6%-ը, ՀՅԴ-ից առաջադրված Վահան Հովհաննիսյանի օգտին՝ 3%-ը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի օգտին՝ 2%-ը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի օգտին՝ 1,5%-ը, մյուս թեկնածուների օգտին կքվեարկի Հայաստանի մարզերի բնակչության 0,7%-ը։

Սոցիոլոգը նշեց նաև, որ հարցվածների 10,5%-ը դեռևս չի հստակեցրել իր ընտրությունը։

«Այս նախընտրական քարոզարշավի առանցքը կդառնա «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի  կողմնորոշումը. վերջինս դեռևս չի կողմնորոշվել, թե ում է աջակցելու նախագահական ընտրություններին»,-ասաց Ադիբեկյանը։

Միաժամանակ սոցիոլոգը նշեց, որ մարզերն ավելի ակտիվ են քվեարկում, քան մայրաքաղաքը։

«Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի մարզերն ավելի են վերահսկվում իշխանական մարմինների կողմից, իսկ ընդդիմությունն ավելի քիչ հաջողություն ունի մարզերում և կարող է հաղթել առավելապես խոշոր մարզային քաղաքներում, որոնց բնակչության թիվն անցնում է 30-40 հազարից»,-ասաց Ադիբեկյանը։

Նա ընգծեց, որ սոցհարցման ներկայացված արդյունքները պետք է ուղենիշ դառնան նախագահի թեկնածուների համար՝ իրենց պաշարներն ավելի արդյունավետ օգտագործելու համար։

Հունվարի 26-27-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2240 մարդիկ՝ Հայաստանի բոլոր մարզերի 60 բնակավայրերից։ Հետագայում կենտրոնը մտադիր է ներկայացնել Երևանի բնակիչների հարցումների արդյունքները, որից հետո էլ՝ հանրապետության ընդհանուր հարցման արդյունքները։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։