482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզերի բնակիչները նախընտրում են միասնական ընդդիմության թեկնածու տեսնել Արթուր Բաղդասարյանին
16:54
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզերի բնակիչները նախընտրում են նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին տեսնել որպես միասնական ընդդիմության թեկնածու։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Հնարավոր միասնական ընդդիմադիր նախագահի թեկնածուի դերում ավելի շատ ընկալվում է նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, քան Լևոն Տեր-Պետրոսյանին թեկնածությունը, քանի որ վերջինիս  բնակչությունն ավելի շատ չի ընդունում»,-ասաց Ադիբեկյանը։

Նա նշեց, որ Կենտրոնի կողմից մարզերում անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Արթուր Բաղդասարյանի՝ որպես նախագահի միասնական թեկնածուի օգտին, պատրաստ է քվեարկել հարցվածների 6,8%-ը, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 5,4%-ը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի օգտին՝ 2,9%-ը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի օգտին՝ 2,3%-ը, ՀՅԴ-ից առաջադրված Վահան Հովհաննիսյանի օգտին՝ 1,5%-ը։

«Եթե գումարենք բոլոր ընդդիմադիր թեկնածուների տոկոսները, ապա կստացվի շուրջ 20% (18,9%-«Նովոստի-Արմենիա»), դա ընտրազանգվածի այն ընդդիմադիր հատվածն է, որը մտածում է միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրման հնարավորության մասին և պատրաստ է քվեարկել նրա օգտին»,-ասաց Ադիբեկյանը։

Հունվարի 26-27-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2240 մարդիկ՝ Հայաստանի բոլոր մարզերի 60 բնակավայրերից։ Հետագայում կենտրոնը մտադիր է ներկայացնել Երևանի բնակիչների հարցումների արդյունքները, որից հետո էլ՝ հանրապետության ընդհանուր հարցման արդյունքները։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: