484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ հակասում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներին
16:42
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ հակասում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներին։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Հայաստանում դեռևս տեղի չունեցած նախագահական ընտրությունները չի կարելի բնութագրել որպես արդար և ազատ»,- ասաց նա։
 
Ալավերդյանն իր հայտարարությունը հիմնավորեց նրանով, որ «հենց իրենց՝ քաղաքացիների համար ստեղծված չեն քվեարկության հավասար պայմաններ»։

Նրա խոսքերով, ամենակոպիտ խախտումներից մեկը քվեաթերթիկներում «Բոլորին դեմ եմ» կետի բացակայությունն է։

«Սա ընտրողների համար միակ հնարավորությունն էր՝ ցույց տալու համար իրենց անհամաձայնությունը ամբողջ քաղաքական համակարգի և բոլոր թեկնածուների հետ, որից հիմա նրանք զրկվել են»,- ընդգծեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով, խախտում է նաև այն, որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։

«Նման մարդիկ բավականին շատ են, և նրանց քվեարկության հնարավորությունից զրկելը նշանակում է կոպտորեն խախտել նրանց սահմանադրական իրավունքները»,- ընդգծեց Ալավերդյանը։

Նա հայտարարեց, որ «Ժառանգությունն» աջակցում է նախագահական ընտրություններին հնարավոր կեղծումների դեմ բողոքի ակցիաներին։ «Մենք կաջակցենք ընդդիմության օրինական բոլոր նախաձեռնություններին, եթե, իհարկե, դրանք հաստատվեն իրական փաստերով»,- ընդգծեց նա։

ՀՀ բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, հանրապետության քաղաքացիները կարող են քվեարկել միայն երկրի տարածքում։ Դրանով բացառվում է Հայաստանում գործող քվեարկության նախկին պրակտիկան, ըստ որի, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող էին քվեարկել օտար երկրներում գտնվող հանրապետության դեսպանատներում։

Առաջին անգամ ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում, չկարողացան քվեարկել 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002 թվականին։ 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կուսակցությունը ստացել է պատգամավորական 7 մանդատ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: