480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն կանխատեսում է Սերժ Սարգսյանի անվերապահ հաղթանակը Հայաստանի նախագահական ընտրություների առաջին փուլում
14:30
31 Հունվարի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կանխատեսում է ընտրողների ձայների 60-65 տոկոսով իրենց առաջնորդ, Հայաստանի գործող վարչապես Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում։

«Մեր գնահատականներով, այսօրվա դրությամբ մեր թեկնածուի վարկանիշը 56 տոկոս է և եթե քաղաքական գործընթացները հետագա քարոզչության ընթացքում ևս զարգանան նման տեմպերով, ապա նրա վարկանիշն ավելի կբարձրանա և կկազմի 60-65 տոկոս», - հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ,  Հայաստանի ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Այս առնչությամբ նա ավելացրեց, որ Gallup կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ քարոզարշավի սկզբի համեմատ՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն արդեն ավելացել է 8 տոկոսով։

Ընդգծելով, որ ՀՀԿ-ից նախագահի թեկնածուի քարոզարշավն ընթանում է Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան և չի խախտում օրենքը՝ Սահակյանը նշեց, որ այսօրվա դրությամբ կուսակցության առջև կանգնած է առավելագույն ուշադրություն պահանջող երկու խնդիր։

 «Առաջինը՝ քարոզարշավի ճիշտ անցկացումն է մեր թեկնածուի վերջնական հաղթանակին հասնելու համար, իսկ երկրորդը՝ լավ ընտրությունների ապահովումն է», - պարզաբանեց նա։

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ եթե ընտրությունները չանցկացվեն պատշաճ ձևով, ապա որևէ թեկնածուի հաղթանակն արդեն զգալի դեր չի խաղա։

«Հայաստանը կհայտնվի հարվածի տակ, իսկ մոտ ժամանակներս ծրագրված  զարգացման տեմպերին հասնելը անհնար կդառնա», - ասաց Սահակյանը։

Baltic Survey Ltd./The Gallup Organization կազմակերպության կողմից հունվարի 13-20-ը 1200 բնակիչների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ մինչև քաղաքական քարոզարշավի սկիզբը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընտրողների 43 տոկոսը պատրաստ էր իրենց ձայնը տալ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժա Սարգսյանին, այն ժամանակ, երբ 2007 թ. դեկտեմբերին նրան պատրաստ էր սատարել հարցվածների 35 տոկոսը։

Ըստ հարցման տվյալների, 11 տոկոսով երկրորդ տեղում է «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ 6 տոկոսով երրորդ տեղում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը։ Մյուս  թեկնածուների վարկանիշը չնչին է։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ինը թեկնածու, որոնք փաստաթղթեր են ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։