480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը շահագրգիռ է, որպեսզի նախագահական ընտրությունները Հայաստանում պատշաճ կերպով անցկացվեն, այլ ոչ թե դրանց արդյունքով
14:20
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության երկրներն ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի նախագահական ընտրությունների պատշաճ անցկացման մեջ, քան թե արդյունքներով, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաշ Կնոթհեն։

«Եվրամիության երկրների համար կարևոր է հենց ընտրական գործընթացը, այլ ոչ թե դրանց արդյունքը։ Բացի այդ, մեզ համար կարևոր է առաջընթաց նկատել 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների համեմատ»,- ասաց նա, ավելացնելով, որ Հայաստանը պետք է առաջ շարժվի զարգացման ժողովրդավարական ուղիով։

Կնոտեն նշեց, որ ԵՄ երկրների դեսպանների և ՀՀ նախագահի երեկվա հանդիպման նպատակն էր ընտրական գործընթացների քննարկումը, մասնավորապես, դրանց որոշ կազմակերպչական պահերի վերաբերյալ, ինչպես նաև ճշտել նախագահի դիրքն ընտրությունների պատրաստման գործընթացի նկատմամբ։

«Երեկ մենք հանդես եկանք ունկնդրի դերում, մենք չենք գնահատում գործընթացները, մենք դիտորդների դերում ենք, սակայն, ի տարբերություն ընտրություններին ներկա գտնվող միջազգային դիտորդներին, մենք մշտական դիտորդներ ենք»,- ասաց նա։

Դեսպանը նաև նշեց, որ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում առանձնակի տարբերություն չեն նկատել արտաքին քաղաքականության հարցերի առումով, մասնավորապես, Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ, և «դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՄ-ի համար առավել կարևոր է ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը»։

Նախագահական ընտուրթյունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։