481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին նախապատրաստումն ընթանում էր օրենսդրության խախտումներով. ընդդիմություն
14:01
31 Հունվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրություններին նախապատրաստումը ընթանում էր օրենսդրության խախտումներով, հինգշաբթի լրագրողներին, ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները, հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը։

«Նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստական փուլը անց էր կացվում բազմաթիվ, բացահայտ խախտումներով, որոնք կարող են զգալի կերպով ազդել ընտրական գործընթացի և ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Թորոսյանը։

Նրա խոսքերով, խախտումները մասնավորապես կայանում են նրանում, որ չեն կատարվում երկրի Ընտրական օրենսգրքի պահանջները, Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրականացնում է հակաքարոզչություն նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Միաժամանակ մոնիտորինգի  խմբի համակարգողն ընդգծեց, որ արձանագրված բոլոր խախտումներն ունեն գրավոր հաստատում։

Նա նշեց, որ խախտումների մասին տեղեկատվությունն ընդգրկում է շուրջ 80 կազմակերպություններ, մասնավորապես պետական կառույցներ, իրավապահ մարմիններ, դիտորդական առաքելություններ և այլ թեկնածուների նախընտրական շտաբեր։

«Բացի մոնիտորինգի անցկացումից, մենք մտադիր ենք քայլեր ձեռնարկել՝ ընտրական խախտումները դադարեցնելու նպատակով», - հավաստիացրեց Թորոսյանը։

Համակարգողը տեղեկացրեց, որ մոնիտորինգի խումբն արդեն ներկայացրել է իր մի շարք առաջարկություները Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդին, Արդարատադության խորհրդին և երկրի դատարանների նախագահների խորհրդին, ԿԸՀ-ին, Գլխավոր դատախազությանը, Սահմանադրական դատարանի նախագահին և Հայաստանի նախագահին։

Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգն անց է կացվել 2008 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև 2008 թ.-ին հունվարի 20-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: