484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Այս ժամանակահատվածում Հայաստանում արհեստավարժ բանակի ստեղծումը անթույլատրելի պոպուլիզմ է. Վահան Հովհաննիսյան
18:07
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այս ժամանակահատվածում Հայաստանում արհեստավարժ բանակի ստեղծումը անթույլատրելի պոպուլիզմ է։ Այս մասին չորեքշաբթի Երևանում, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով որոշ թեկնածուների հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է հայկական բանակի թիվը կրճատել մինչև 15 հազարի և լրիվ անցնել Զինված ուժերի պայմանագրային հիմունքներով կազմավորմանը։

«Նախագահի որոշ թեկնածուների հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է ստեղծել արհեստավարժ բանակ կամ էլ այն հասցնել 15 հազարի՝ անիրական է և անթույլատրելի պոպուլիզմ, որը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, երկրի քաղաքական դրությունը և չլուծված հակամարտության առկայությունը, ինչպես նաև պայթունավտանգ տարածաշրջանը։

«Նմանատիպ հրապարակային  հայտարարությունները գործնական հիմք չունեն, դեռ ավելին, արհեստավարժ բանակ ստեղծելու համար անհրաժեշտ է պատարստել համապատասխան արհեստավարժների, որոնք այսօր չեն համապատասխանում տվյալ չափանիշներին, ինչի կապակցությամբ էլ այսպիսի խոստումները որևէ իրական հիմք չունեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև անընդունելի է համարում բոլոր դասալիքներին համաներում շնորհելու մասին հայտարարությունները, ինչը «կարող է դժգոհություն առաջացնել բանակի շարքերում և դասալիքներին հետագա արդարացման և պատժից խուսափելու հույս տալ»։

«Չի կարելի նման հայտարարություններ անել միայն նրա համար, որպեսզի գոհացնել բնակչության որոշակի խավերի»,- ամփոփեց Հովհաննսիյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։