485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մշակութային հարցերով ԵԽԽՎ զեկուցողի հարավ-կովկասյան տարածաշրջան կատարելիք այցի հարցը մնում է օրակարգում
17:33
30 Հունվարի 2008

Մշակութային հարցերով ԵԽԽՎ ենթակոմիտեի զեկուցող Էդուարդ Օհարի հարավ-կովկասյան տարածաշրջան կատարելիք այցի հարցը մնում է օրակարգում, չորեքշաբթի լրագրողներին հայտրարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ներկայացնելով Վեհաժողովի հունվարյան նիստի արդյունքները։

«Այցի հետ կապված բանակցություններն ու քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Օհարայի հանդիպումը ադրբեջանական պատվիրակության անդամների հետ»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, Եվրոպայի խորհրդում արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական պատվիրակությունն արհեստական արգելքներ է ստեղծում, որպեսզի թույլ չտա զեկուցողի այցը։

Հարությունյանը հավելեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը մշտապես հայտարարում է, որ խոսքը ոչ թե տարածաշրջանում հայկական, այլ համաեվրոպական մշակութային ժառանգության պահպանման մասին է։              

Նա ընգծեց, որ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում եվրոպական կողմի ներկայացուցիչների այցի վերաբերյալ տված պատասխանը հայկական պատվիրակությանը չի բավարարել, քանի որ պարունակել է միայն առկա խնդիրների փաստումը։

2007թ.-ին ծրագրված հարավ-կովկասյան տարածաշրջան ԵԽԽՎ մշակույթի հարցերով ենթակոմիտեի զեկուցող Ադուարդ Օհարի կատարելիք այցը տեղի չունեցավ Ադրբեջանի կողմից ստեղծվող արհեստական արգելքների պատճառով։

Ինքը՝ Օհարան հաստատել է տարածաշրջան այցելելու իր ցանկությունը, եթե իրեն թույլատրվի անարգել այցելել մշակութային տեսակետից տագնապ անհանգստություն առաջացնող տարածքներ և, եթե երկրները ներկայացնեն համապատասխան ծրագիր։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։