480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության իրավունքների և պարտականությունների հարցերի շուրջ Հայաստանում կանցկացվեն լսումներ
17:11
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության իրավունքների և պարտականությունների հարցերի շուրջ Հայաստանում կանցկացվեն լսումներ, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Ես պատրաստվում եմ խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովին առաջակել լսումներ կազմակերպել՝ ընդդիմության իրավունքների և պարտականությունների հարցերի շուրջ, ինչը թույլ կտա լրացուցիչ երաշխիքներ ստեղծել մեր խորհրդարանում ընդդիմության ակտիվ գործունեության համար»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ, նա կարծում է, որ ընդդիմության մասին առանձին օրենքի ընդունումը նպատակահարմար չէ, սակայն Ազգային ժողովի և Սահմանադրության կանոնակարգում անհրաժեշտ է ամրագրել համապատասխան երաշիքները։
 
«Ընդդիմության դերը երաշխավորելու համար որոշակի քայլեր արդեն ձեռնարկվում են։ Օրինակ, «Երևանի մասին» օրենքում ամրագրված է մի դրույթ, որի համաձայն այս կամ այն հարցը քննարկող հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ հանձնաժողովի նախագահը պետք է լինի այն խմբակցությունից, որը  բարձրացրել է տվյալ հարցը։ Որպես կանոն, դա կարող է լինել հենց ընդդիմադիր խմբակցություն»,- ասաց նա։

Նրա խոսքով, ընդդիմության համար ստեղծվել են նաև այլ երաշխիքներ, մասնավորապես՝ ընդդիմությունը կարող է առաջադրել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցը կամ էլ դիմել Սահմանադրական դատարան։

«Կարևոր է գիտակցել, որ որակյալ ընդդիմությունը երկրի զարգացման կարևոր խթաններից է, և այս առումով մենք առաջարկելու ենք Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարել, որոնք լրացուցիչ երաշխիքներ կտրամադրեն ընդդիմությանը»,- ասաց Հարությունյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: