486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածուն չի վստահում սոցհարցումների արդյունքներին
16:46
30 Հունվարի 2008

ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը չի վստահում սոցհարցումների արդյունքներին։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հովհաննիսյանը, մեկնաբանելով Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի կողմից այսօր հրատարակված սոցհարցման արդյունքները, «որոշ հեղիկակավոր կազմակերպությունների կողմից ներկայացված նախագահի թեկնածուների տոկոսային հարաբերակցությունը բացահայտ կեղծիք է»։

«Ես հարգանքով եմ վերաբերում միջազգայնորեն ճանաչված ինստիտուտներին, որոնք մասնագիտանում են սոցհարցումների վրա, սակայն նրանց հայաստանյան ներկայացուցիչներն ինձ վստահություն չեն ներշնչում»,-ասաց նա։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն մտահոգում են ռուս քաղաքագետների հայտարարություններն այն մասին, որ թեկնածուներից մեկը համապատասխանում է իրենց երկրի շահերին, և, որ իրենք ամեն ինչ կանեն նրա հաղթանակի համար։

«Դա նշանակում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մյուս երկրները կարող են աջակցել այլ թեկնածուի, իրենց շահերից ելնելով, և անել ամեն ինչ նրա հաղթանակի համար, ինչը կհանգեցնի գերտերությունների շահերի բախմանը»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, նախագահի թեկնածուների նման աջակցությունը «արջի ծառայություն է» և բավականին վտանգավոր երևույթ է, քանի որ Հայաստանը վերածում է օտար շահերի ռազմաճակատի։

«Նախագահին պետք է ժողովուրդն ընտրի, և մեզ բացարձակապես չի հետաքրքրում մյուս երկրների դիրքորոշումն այս հարցում։ Այո, նրանց մոտեցումը կարևոր է, բայց այն վճռորոշ չէ և չպետք է ազդի ընտրողի վերջնական որոշման վրա»,-ասաց Հովհաննիսյանը։

Հունվարի 13-ից 20-ը Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի կողմից 1200 բնակիչների շրջանում իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, նախքան քաղաքական քարոզարշավի սկսվելը ընտրողների 43%-ը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում պատրաստ է ձայն տալ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին։

Երկրորդ տեղում, սոցհարցման արդյունքներով, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է 11%-ով։ Երրորդ տեղում 6%-ով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։ Մյուս թեկնածուների վարկանիշները չնչին են։

Հայսատանի նախագահական ընտրություները տեղի կունենան թետրվարի 19-ին։  Հայաստանի ԿԸՀ-ը գրանցել է փաստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։

Հայաստանում հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: