481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 12 հանրակրթական հաստատություններ դարձել են ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն և Հայաստանում ՄԱԶԾ-ի համատեղ մրցույթի՝ «10 լավագույն դպրոցական նախագծերի» հաղթող
16:41
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում 12 հանրակրթական հաստատություններ դարձել են ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն «10 լավագույն դպրոցական նախագծեր» մրցույթի հաղթողներ։ Մրցույթն իրականացվել է՝ Հայաստանում ՄԱԶԾ-ի հետ համագործակցելով։

Ինչպես չորեքշաբթի Երևանում, մրցույթի հաղթողների պարգևատրելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, դպրոցականները, որոնք հաղթանակած նախագծերի հեղինակներ են, ստանալու են 1 միլիոն դրամ (մոտ 3,3 հազար դոլար)՝ իրենց սոցիալապես շահավետ նախագծերն իրականացնելու համար։

«Այս նախագիծը նպաստում է երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց հնարավորություն է տալիս ինքնահաստատվել, ավելացնում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»,- ասաց նա։

Վիդալի խոսքով, «10 դպրոցական նախագծեր» ծրագիրը օգնում է դպրոցականներին և մեծահասակներին գիտակցել սոցիալական ակտիվության կարևորությունը և երեխաների դերը նրանց դպրոցական կյանքին և տեղական հանրությանն առնչվող հարցերում։

«Շատ կարևոր է երեխաների և երիտասարդության մոտ զարգացնել սոցիալական պատասխանատվության զգացումը, որը կօգնի նրանց հետագայում դառնալ պատասխանատու քաղաքացիներ»,- ընդգծեց նա։

Իր հերթին, ՌՈՒՍԱԼ ՄԸ Արմենալի գլխավոր տնօրեն Գեորգի Ավետիքյանը նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանում ՌՈՒՍԱԼ ՄԸ-ի երկարաժամկետ սոցիալական ներդրումն է և ՄԱԶԾ-ի հետ համագործակցության առաջին քայլն է:

«Այս ծրագրի իրականացումը երիտասարդության հիանալի հնարավորություն կընձեռնի հասկանալ քաղաքացիական հասարակության հիմունքները և իրականացնել հասարակության համար օգտակար և անհրաժեշտ նախագծեր»,- պարզաբանեց նա:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ողջունելով ՌՈՒՍԱԼ ՄԸ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունը, ընդգծեց կորպորատիվ աշխարհի կարևորությունը կրթական համակարգում:

«ՌՈՒՍԱԼ ՄԸ-ի փորձը կարևոր է ներկայիս Հայաստանի համար և մյուսներին ծառայելու է որպես կորպորատիվ սոցիալական պարտավորության պայծառ օրինակ»,- ասաց նա:

Հայաստանի 32 կրթական հաստատություններից 40 առաջարկներ են ներկայացվել մրցույթին, որոնցից ընտրվել են 10 լավագույն և 2 հատուկ նախագծեր: Տարբեր փուլերում մրցութային հանձնաժողովի կազմի մեջ մտել են Երևանում «Ռուսալ-Արմենալի» ու ՄԱԶԾ-ի աշխատակից երեխաները, ինչպես նաև ՌՈՒՍԱԼ ՄԸ-ի, ՄԱԶԾ փորձագետները, Արմենալի ղեկավարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, ՄԱՄՀ-ը, հասարակական կազմակերպությունների և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները։

   Հետևյալ դպրոցները ճանաչվել են որպես «10 լավագույն դպրոցական նախագծեր»-ի հաղթողներ` Մ. Իշխանի անվան թիվ 5 դպրոց՝ Մանկական շտապ օգնության շտաբ ստեղծելու նախագծի համար, Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց՝ դպրոցական ինտերնետ-կայք ստեղծելու նախագծի համար, Լեոյի անվան թիվ 65 դպրոց՝ պատմաբան Լեոյի թանգարան ստեղծելու նախագծի համար, թիվ 155 դպրոց՝ բուասբանական այգի ստեղծելու համար,  Գ. Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոց՝ դպրոցի թատերական խմբի գործունեությունը վերականգնելու նախագծի համար, Ս. Խանզադյանի անվան թիվ 184 դպրոց՝ «Կանաչ ծրագիր» նախագծի համար, թիվ 200 դպրոց՝ հանգստի կանաչ գոտի ստեղծելու համար, թիվ 11 դպրոց՝ կրթական մուլտիմեդիայի նյութերի մշակման նախագծի համար, Օգանյանի և Մ. Սեբաստացու անվան գիմնազիա՝ «Միջմշակութային կամուրջ» նախագծի համար: Հատուկ մրցանակներ են շնորհվել Չեխովի անվան թիվ 55 դպրոցին՝ մայրաքաղաքի «Կենտրոն» համայնքի դպրոցների միջև շախմատի օլիմպիադա անցկացնելու նախագծի համար և թիվ 77 դպրոցին՝ «Կանաչ Արաբկիր» նախագծի համար:

ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն 2007թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանում ՄԱԶԾ Գլոբալ Կոմպակտի հետ ստորագրեց Փոխըմբռնման համաձայնագիր։ Այս ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն  50.000 դոլար թ ներդնելու։ Այս ծրագիրը ՌՈՒՍԱԼ ՄԸ-ի լայնածավալ սոցիալական գործունեության մի մասն է։ 2007 թվականին ընկերությունը մոտ 30 միլիոն դոլար է հատկացրել հանրապետությունում սոցիալական ներդրումների և համայնքների զարգացման ծրագրերի իրագործման համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: