480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի թեկնածուները սխալվում են նախընտրական քաղաքական տեխնոլոգիաների ընտրության մեջ
16:08
30 Հունվարի 2008

Հայաստանի նախագահի թեկնածուները սխալվում են նախընտրական քաղաքական տեխնոլոգիաների ընտրության մեջ։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանը։

«Հայաստանի նախագահի բոլոր ինը թեկնածուները սխալվում են քաղաքական տեխնոլոգիաների ընտրության մեջ։ Դա կապված է այն բանի հետ, որ թեկնածուներից հինգը ինքնուրույն են զբաղվում PR-տեխնոլոգիաներով, թեկնածուներից մեկն ընդհանրապես չի հավատում իր ընտրվելուն, երկրորդի PR-ով զբաղվում է իր սեփական քաղաքական կուսակցությունը»,-ասաց նա՝ հրաժարվելով նշել այդ թեկնածուների անունները։

Մալյանի կարծիքով, Հայաստանի նախընտրական քարոզարշավում PR-տեխնոլոգիաների կիրառման հիմնական առանձնահատկությունը որոշակի թեկնածուների քարոզչության նպատակով նորությունների օգտագործումն է, ինչպես նաև թեկնածուների վարկանիշը ճշտելու նպատակով երկրում իրականացվող սոցհարցումների ոչ ստույգ լինելը։

Մալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական քաղաքական տեխնոլոգիաներում օգտագործում են խառը մոտեցումներ։

Մասնավորապես, թեկնածուների մի մասը, ըստ նրա, կիրառում են արևմտյան մոտեցումներ, որոնք ուղղված են ընտրախավի հետ անմիջական շփմանը՝ «դռնից դուռ» սկզբունքով։ Երկրորդ մասը, Մալյանի կարծիքով, օգտագործում է ռուսական PR-մոտեցումը՝ ստեղծելով երկրի և իրավիճակի տիրոջ պատկեր, որը տիրապետում է վարչական պաշարին։

«Միևնույն ժամանակ թեկնածուների զգալի մասը փորձում է համատեղել այս երկու մոտեցումները, ինչն անընդունելի և անիմաստ է, քանի որ դրանք փոխբացառում են միմյանց»,-ընգծեց Մալյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։