478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց Երկիր» կուսակցությունը մտադիր է տեղեկացնել դիտորդներին նախագահական արշավի ընթացքում տեղի ունեցող խախտումների մասին
15:04
30 Հունվարի 2008

«Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության կողմից առաջադրված Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը մտադիր է տեղեկացնել երկրում գործող միջազգային դիտորդներին նախագահական արշավի ընթացքում տեղի ունեցող բոլոր խախտումների մասին։

Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար, «Օրինաց Երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքերով, «Օրինաց Երկիր» կուսակցության շտաբն արդեն արձանագրել է օրենսդրության խախտումներ։

«Ընտրություններից 20 օր առաջ արդեն սկսվել է անձնագրային տվյալների հավաքը,  ցուցակների կազմումը և նախընտրական կաշառքների բաժանումը», - ասաց Բիշարյանը։

Նա նշեց, որ այդ գործընթացները վկայում են, որ կայանալիք նախագահական ընտրություննրին ժամանակ իրականացվելու են կեղծումներ։

Խմբակցության քարտուղարը կոչ արեց իշխանություններին՝ հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների համար։

Բիշարյանը տեղեկացրեց, որ վարչական մարմինները մասնակցում են նախընտրական արշավին և աջակցում են իշխանամետ թեկնածուին։ Բացի այդ, նախագահական արշավի ընթացքում գործի են դրվել պետական ռեսուրսները։

Նա նաև նշեց, որ հեռուստաեթերը անհավասար է բաշխված թեկնածուների միջև, մասնավորապես, որոշ մարզային հեռուստաընկերություններ մերժում են տեղեկատվություն հաղորդել Արթուր Բաղդասարյանի մասին։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ինը թեկնածու, որոնք փաստաթղթեր են ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: