477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը ծրագրում է քաղծառայողների մասնագիտական վերապատրաստում անցկացնել
12:46
30 Հունվարի 2008

2008 թ.-ին ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը (ՔԾԽ) ծրագրում է քաղծառայողների մասնագիտական վերապատրաստում անցկացնել։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհրդից, Ղարաբաղի ՔԾԽ-ն մտադիր է կայանալիք վերապատրաստումն անցկացնել կազմակերպված և բարձր մակարդակով։

Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհուրդը ԼՂՀ ՔԾԽ-ին տրամադրել է մասնագիտական ծրագրեր։ Դրանք հանրապետության օրենսդրական դաշտին համապատասխանեցնելու նպատակով ՔԾԽ-ն իրականացրել է անհրաժեշտ աշխատանքներ, մասնագիտական ծրագրերը հաստատվել և փոխանցվել են Արցախի պետական համալսարան, որտեղ և կանցկացվի քաղծառայողների մասնագիտական վերապատրաստումը։

Այս տարի նախատեսվում է վերապատրաստել համակարգի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ավելի քան 200 քաղծառայողների, որոնք կընդգրկվեն 12 խմբերի մեջ։

Մասնագիտական վերապատրաստումը զգալիորեն տարբերվելու է առաջին վերապատրաստումից։ Ուսուցանվող ծրագրերն ավելի մասնագիտացված են, որոնք կոնկրետ բնագավառի աշխատողին հնարավորություն կտան ծանոթանալ այդ բնագավառի ժամանակակից խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին։

Տասնմեկ հաստատված մասնագիտական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել քաղծառայության համակարգում ընդգրկված համապատասխան մարմինների առաջարկները։ Բացի մասնագիտական թեմաներից վերապատրաստում անցնող անձինք կծանոթանան նաև ԼՂՀ Սահմանադրության, օրենսդրության  փոփոխությունների հետ, որոնք վերաբերում են քաղաքացիական ծառայությանը և կառավարման հմտություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: