486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը խոչընդոտներ չի տեսնում Իսրայելի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման համար
19:58
29 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը խոչընդոտներ չի տեսնում և պատրաստ է Իսրայելի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման՝ փոխադարձ կարևորություն ունեցող բոլոր ոլորտներում: Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց  ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ ընդունելով Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլին:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հյատնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական փորձառությունը լավ հիմք կլինի հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար, որոնք, ցավոք, ցանկալի մակարդակի վրա չեն:

Աժ նախագահի գնահատմամբ, դրա պատճառը ակներևաբար ժամանակ առ ժամանակ հնչող անբարենպատ հայտարարությունները չեն Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ հայտարարություններն անող կազմակերպություններն Իսրայելի պետությանը չեն ենթարկվում, սակայն դրանց մեծ մասը դժվար թե լիներ, եթե երկու երկրների հարաբերություններն ավելի լավ լինեին:  

Թորոսյանը հույս հայտնեց նաև, որ առաջիկայում կբարելավվեն միջխորհրդարանական հարաբերությունները ևս. մասնավորապես մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իսրայելի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որի ակտիվ աշխատանքը կարող է նպաստել հարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլը, որ արդեն երրորդ անգամ է Հայաստանում իր նշանակումից հետո, ևս հաստատեց, որ տարբեր հայտարարությունները Իսրայելի պետության պաշտոնական դիրքորոշման արտահայտությունը չեն, և, հաստատագրելով երկու ժողովուրդների ընդհանրությունները` վստահություն հայտնեց, որ փոխհարաբերությունները կառուցվելու են հենց ընդհանրությունների հիման վրա:

Նա իրազեկեց, որ Կնեսետում ևս գործում է Հայաստանի խորհրդ‎արանի հետ պատգամավորական բարեկամության խումբ. երկու խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը կարող են  հարաբերությունների ձևավորման հիմք դառնալ` նախորդելով երկու խորհրդարանների նախագահների փոխայցերին, որն արդեն հարաբերությունների նոր որակ ու մակարդակ կվկայի:

Դեսպանը վստահեցրեց, որ իր ջանքերը կգործադրի իսրայելահայկական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու համար` թե քաղաքական, թե տնտեսական, թե գիտամշակութային կապերի խորացման առումով: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության պետի տեղակալի խորհրդական Իսրայել Մեյամին և Հայաստան-Իսրայել պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արամ Սա‎ֆարյանը:--0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։