486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի ազատ պայմաններում, քան նախկինում. նախագահի թեկնածու
16:54
29 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի ազատ պայմաններում, քան նախկինում էր։ Այս կարծիքը երեքշաբթի մամուլի ասուլիսում արտահայտեց ՀՀ նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

«Ես կարծում եմ, որ որոշ առումով իշխանությունների մարտավարությունը փոխվել է։ Իշխանությունները դարձել են ավելի կոկիկ և չեն ցանկանում առիթ տալ ընդդիմությանը՝ քննադատել իրենց։ Դեռ ավելին, ես կարծում եմ, որ իշխանությունները ոչ մի առիթ էլ չեն տա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչ օրս բոլոր թեկնածուներին իրենց գործողություններում ավելի մեծ ազատություն է տրամադրվել։

Կարապետյանը նշեց, որ ընթացիկ նախընտրական գործընթացները բնական հունով են գնում։ Բոլոր թեկնածուներին իրավունքներ են տրվում, և յուրաքանչյուրն օգտվում է դրանցից՝ իր հնարավորությունների շրջանակներում։

Խոսելով իր նախընտրական շտաբների աշխատանքի մասին՝ թեկնածուն նշեց, որ այն կակտիվանա ընտրություններից 15 օր առաջ, այսինքն՝ փետրվարի 1-2-ին։ «Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք 123 շտաբ, դրանք գտնվում են այն մարզերում, որտեղ մենք ունենք որոշակի ընտրազանգված»,- ասաց նա։

Բացի այդ Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ է բանավեճի մեջ մտնել բոլոր թեկնածուների հետ՝ ավելացնելով, որ ողջունում է նաև բոլոր թեկնածուների մասնակցությամբ կլոր սեղանների կազմակերպումը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

 Նախագահական պայքարում մրցելու են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։