481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկարներ ունի
14:51
29 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Կրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկարներ ունի։ Այս մասին երեքշաբթի, գերմանական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։ Գերմանական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Հայ-գերմանական համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկարներ ունի։ Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ կրթության նախարարությունը փորձում է նոր խթան հաղորդել մեր համագործակցության զարգացմանը»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, հայկական կողմը կարծում է, որ երկկողմ կապերի համար մեծ նշանակություն ունի ուսանողների փոխանակումը, հայկական դպրոցներում գերմաներեն լեզվի ուսուցանումը։

Փոխնախարարի կարծիքով, «ցանկացած զարգացած պետություն պետք է ունենա համաշխարհային լեզուներին տիրապետող քաղաքացիների լուրջ բազա», գիտելիքների հիմունքները տալով հենց դպրոցից։ Ինչպես հայտարարեց Ավետիսյանը, դպրոցում ձեռքբերված գիտելիքներն ավելի հիմնական են, քան այն գիտելիքները, որոնք ստացվել են ավելի հասուն տարիքում։

«Հաշվի առնելով մեր երկրների երկարամյա կապերը՝ մեծ նշանակություն ունի հայկական դպրոցներում գերմաներեն լեզվի ուսուցանումը, քանի որ հենց լեզուն է հանդիսանում երկկողմ համագործակցության խորացման միջոցը, այդ թվում՝ տնտեսական»,- հայտարարեց փոխնախարարը։

1992 թվականից ի վեր կրթության և գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում իրականացվում են դպրոցականների և ուսանողների փոխանակման ծրագրեր։ Դպրոցականների փոխանակման վերջին ծրագիրը իրականացվել է 2007 թվականին, երբ երկու կողմերից 15-ական դպրոցական և 3-ական ուսուցիչ երեք շաբաթ ուսանում էին Հայաստանում և Գերմանիայում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: