478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապացուցել իր ուժն ու վճռականությունը.պաշտպանության նախարար
20:39
28 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայկական բանակն ապացուցել է իր ուժն ու վճռականությունը և անհրաժեշտության դեպքում նորից կապացուցի, երկուշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը հայկական բանակի կազմավորման 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

«Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ, և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն թույլ չտանք։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, և ցանկանում ենք բոլորի հետ խաղաղության մեջ ապրել։ Բայց ճշմարտացի է այն թեզը, համաձայն որի չարժե կարծել, թե թշնամին չի գա, այլ պետք է մտածել,. Թե ինչպես պետք է նրան դիմավորել»,-ասաց նախարարը։

Նրա խոսքերով, հայկական բանակի հիմնական նպատակը եղել և մնում է անկախության, պետական սահմանների և Հայաստանի ու ԼՂՀ  ժողովրդի պաշտպանությունը, «ինչն այն իր հիմնադրման օրվանից կատարել է պատվով, և հետագայում ևս կիրականացնի արժանապատվորեն»։

«Մենք ունենք բավականաչափ կամք այն աշխատանքն ավարտելու համար, որը սկսվել էր ուղիղ 20 տարի առաջ։ Մեր ուժն ու վճռականությունը մենք ցույց ենք տվել 90-ականների սկզբին, և անհրաժեշտության դեպքում կապացուցենք նաև վաղը»,-ասաց Հարությունյանը։

Նա հայկական բանակի ստեղծման 16-ամյակի կապակցությամբ շնորհավորեց բոլորին. զինվորից մինչև գերագույն հրամանատարը, վետերաններին, ազատամարտիկներին, ողջ հայ ժողովրդին և կոչ արեց հիշել ու խոնարհվել զոհված զինընկերների հիշատակի առջև։—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։