484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի խոսնակները բարձր են գնահատում երկկողմ համագործակցության մակարդակը
20:31
28 Հունվարի 2008

Հայաստանի և Ռուսաստանի խոսնակներ Տիգրան Թորոսյանը և Բորիս Գրիզլովը բարձր են գնահատում երկկողմ համագործակցության մակարդակը։ Այս մասին նրանք հայտարարել են այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Տիգրան Թորոսյանը բավականություն է հայտնել Բորիս Գրիզլովի այցով Հայաստան Հինգերորդ գումարման նորընտիր խորհրդարանի ընտրվելուց անմիջապես հետո, և վստահություն հայտնել է, որ այցը երկու երկրների միջև որակապես նոր հարաբերությունների սկիզբ կդնի, որոնք կհամապատասխանեն նոր հնարավորություններին և հեռանկարներին»,-երկուշաբթի հայտնել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ԱԺ խորհրդարանի ներկայացուցիչը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ հարաբերությունները, նշելով, որ կան մի շարք չիրագործված հնարավորություններ։

Մասնավորապես, առաջարկվել է մի շարք բարեփոխումներ անցկացնել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովի աշխատանքները բարելավելու համար, ստեղծելով աշխատանքային խումբ, և դիտարկել ԵԽԽՎ միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում քաղաքական համագործակցությունը, որը ևս ղեկավարում է Գրիզլովը։

Թորոսյանի գնահատականներով, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը չի կարող սահմանափակվել միայն օրենսդրության շրջանակներով։ Պետք է նաև աջակցություն տրամադրվի այլ ոլորտներում համագործակցությանը՝ լուծելու համար գիտա-մշակութային, կրթական, տնտեսական խնդիրներ։

ՀՀ ԱԺ խոսնակը վստահություն է հայտնել, որ անցկացված խորհրդարանական և կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկու երկրներում կստեղծվեն պայմաններ ավելի սերտ աշխատանքի և համագործակցության համար։

Իր հերթին Ռուսաստանի պետդումայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թորոսյանին Պետդումայի առաջին նիստին մասնակցելու համար, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել իր Հայաստան կատարելիք այցելության վերաբերյալ։

Պարոն Գրիզլովի գնահատականով` ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում ևս պետք են լուրջ քայլեր, նա բարձր գնահատական է տվել միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը մարտին տեղի է ունենալու Մոսկվայում` օրակարգում ունենալով նաև 1988թ. երկրաշարժի 20-ամյակին վերաբերող միջոցառումներ:

Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կհասնի մեկ միլիարդ դոլարի, որը որակական նոր մակարդակ է բնորոշում: Նա նշել է, որ ռուս գործարարները Հայաստանում օրեցօր ավելացող ներդրումներ են անում:

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետին` Բորիս Գրիզլովը նշել է, որ վերանորոգումից հետո անցակետը կաշխատի նոր հզորությամբ: Կգործի նաև Կովկաս-Փոթի լաստանավային փոխանցուղին` մինչև 2010 թ. նախատեսվում է ավելացնել լաստերի թիվը:

Տնտեսական համագործակցության շրջանակներում Գրիզլովը շոշափել է նաև լեռնա-հարստացման արդյունաբերությունը, մասնավորապես, ուրանի արտահանումը, որը կա հայկական հանքերում։

«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի առնչությամբ` ՌԴ պետական դումայի նախագահը նշել է, որ այդ հարցը իր ուշադրության կենտրոնում է և ռուսական կողմն աշխատում է 5 ձեռնարկությունների վերագործարկման հնարավորությունների ստեղծման համար: Գրիզլովն անդրադարձել է նաև Ռուսաստանում բնակվող շուրջ 2 միլիոն հայերին` նշելով նրանց կարևոր ներդրումը երկրի քաղաքական կյանքում ու տնտեսական զարգացման առումով:

Խոսնակների հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, մշտական  հանձնաժողովների անդամներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ռուսաստանի Պետդումայի նախագահը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: