478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը քաղաքական ուժերին կոչ է անում չշահարկել բանակի թեման
20:26
28 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում քաղաքական ուժերին չշահարկել բանակի թեման։

«Այսօր բանակի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր անգամ մեկ օր չեն ծառայել և պատկերացում անգամ չունեն բանակի մասին»,- ասաց Քոչարյանը՝ հանրապետության ԶՈՒ մի շարք զինծառայողներին պետական պարգևներ հանձնելու արարողությանը։
 
Նրա խոսքով, որոշ քաղաքական գործիչներ առաջարկում եմ կրճատել բանակի թիվը կամ լրիվ անցնել արհեստավարժ ծառայության։

«Ես պարոն քաղաքական գործիչներին կոչ եմ անում հագուրդ չտալ նախընտրական հրապարակայնությանը և լեզվական վարժությունների համար ավելի անվնաս թեմաներ ընտրել»,- ասաց նախագահը։

Նրա խոսքով, երկրի և ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք են, որը չի կարող դառնալ առևտրի առարկա կամ էլ ենթարկվի տրամադրությունների փոփոխականությանը։

«Բանակը՝ մեր պետականության երաշխիքն է, ամենակայացած կառույցը, որն ապահովում է մեր ազգի անվտանգությունը, և մենք մտադիր ենք պահպանել այդ մոտեցումը։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա թուլացնել այս կառույցը»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ ուժեղ մարտունակ բանակը՝ պետության համար ծանր բեռ չէ, այլ անվտանգության և ինքնիշխանության երաշխիք, երկրի հանդեպ հարգանքի առհավատչյան։

Նրա խոսքով, այսօր բանակի մեկ երրորդը կազմում են արհեստավարժ զինծառայողները, և Զինված ուժերի արհեստավարժ կազմը մեծանալու է։

«Բայց երկրի ռազմական ներուժը գնահատվում է նաև զինակոչի հնարավորություններով։ Առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ է»,- ասաց նախագահը։

Նրա կարծիքով, ուղիղ ռազմական վտանգի տակ գտնվող երկրում պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու պահանջը աբսուրդ է։

«Հայաստանը ուժեղ և մարտունակ բանակի և առանց այդպիսի բանակի առկայության տարբեր կարգավիճակներ կունենա տարածաշրջանում»,- ասաց նախագահը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: