484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Բանակի ստեղծումը հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումներից է.Քոչարյան
20:25
28 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Բանակի ստեղծումը հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է, հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության Զինված ուժերի զինծառայողներին պետական շքանշաններ հանձնելու արարողության ժամանակ։
 
«Հայկական բանակի ստեղծումը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է, իսկ գուցեև ամենից կարևորը։ Դա բացարձակ արժեք  է թանկ մեզանից յուրաքանչյուրի համար»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, հայկական բանակի ստեղծման ամենաբարդ փուլում իրենց ներդրումն ունեցան հասարակության բոլոր շերտերը և ողջ հայ ժողովուրդը։

«Այսօր Հայաստանի զինված ուժերը լուրջ փաստարկ են մեր տարածաշրջանում, նրանք ապահով կերպով հսկում են մեր սահմանները և պաշտպանում մեր ժողովրդի խաղաղ կյանքը»,-ասաց նախագահը։

Քոչարյանի խոսքերով, Հայաստանը բարձր է գնահատում խաղաղությունը և ձգտում է խաղաղության։ «Բայց մենք պատրաստ ենք, ամեն պահ արագ արձագանքել յուրաքանչյուր սպառնալիքի»,-հավելեց նա։

Նախագահի խոսքերով, հայկական բանակի մարտունակությունը օրեցօր աճում է, ներառյալ բանակի սպառազինումը զենքով և զինամթերքով։

«Դա զինծառայողների արդյունավետ աշխատանքի և իշխանությունների մշտական ուշադրության արդյունքն է»,-ասաց նախագահը։

Նրա խոսքերով, լավ են լուծվում զինծառայողների սոցիալական խնդիրները, ամրապնդվում են միջազգային կապերը և այսօրվա ռազմական բյուջեն այսօր գերազանցում է 1996-1997թթ. Հայաստանի բյուջեն։

«Ես 10 տարվա ընթացքում դեպք չեմ հիշում, երբ բանակի ֆինանսավորումը հետաձգվեր թեկուզ մեկ օրով։ Դա բանակի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի լավագույն ցուցանիշն է»,-ասաց Քոչարյանը։

Այսօր հայկական բանակի մի շարք զինծառայողներ բանակի 16-ամյակի կապակցությամբ ստացել են պետական և գերատեսչական շքանշաններ։

Բացի այդ, Երևանի կենտրոնում հուշատախտակ է բացվել այն տան պատին, որտեղ 1918-1920թթ. ապրել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի ղեկավարներից մեկը՝ գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը։—0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։