486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վարչական դատարան ստեղծելը կբարձրացնի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության մակարդակը
20:19
28 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վարչական դատարան ստեղծելը կբարձրացնի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության մակարդակը։ Այս մասին շաբաթ օրը, «Ազատ և արդար ընտրությունները՝ օրենքի կիրառման միջոցով» համաժողովին հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Համաժողովին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, լրագրողներ և դիտորդներ։

«Հայաստանի նորաստեղծ վարչական դատարանը էական փոփոխություններ կմտցնի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության հարցում՝ դրանով հանդերձ ապահովելով ընտրական իրավունքների արժանի իրականացումը»,- ասաց նա։

Հայաստանի ՍԴ նախագահի խոսքով, քաղաքացիների ընտրական իրավունքները պետք է պաշտպանվեն դատական կարգով՝ ամենակարճ ժամկետներում, հակառակ դեպքում՝ հետագայում դրանց դեմ պայքարելն անիմաստ կդառնա։

Հարությունյանն ափսոսանքով նշեց, որ Հայաստանի դատական համակարգի աշխատանքային փորձն ապացուցում է, որ քաղաքացիների ընտրական իրավունքները լիարժեքորեն չեն պաշտպանվում, Հայաստանի գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի միջև հակասություններ կան։ ՀՀ ՍԴ նախագահը նաև նշեց, որ ընտրախախտումների մեծ մասը դատական գործերի առարկա չեն դառնում։

Հարությունjանը նկատեց, որ անցած խորհրդարանական ընտրությունների կամանակ Սահմանադրական դատարանը բախվում էր այնպիսի հարցերի հետ, երբ ընտրական հանձնաժողովների անդամները քվեարկության միջոցով որոշում էին, թե արդյոք ընտրախախտման որևէ կոնկրետ դեպք կարող է դառնալ դատական գործի առարկա, թե ոչ։ «Իսկ հիմա, եթե անգամ ընտրախախտման մեկ դեպք չդառնա դատական գործի առարկա, ապա տվյալ տեղամասի ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվեն»,- ընդգծեց Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները, թեկնածուների վստահված անձինք պետք է բարեխղճորեն և ճիշտ կատարեն իրենց պարտականությունները։ 

Նախագահակն ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։

Հայաստանի վարչական դատարանը ստեղծվել է երկրի Դատական օրենսգրքի համապատասխան և գործի մեջ է դրվել 2008թ. հունվարի 7-ից։

«Ազատ և արդար ընտրություններ՝ օրենքի կիրառման միջոցով» համաժողովը կազմակերպել են Ամերիկացի իրավաբանների միությունը, Եվրոպական հանձնաժողովի հայկական գրասենյակը, «Ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։