484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ամփոփվել են սիրահարների տոնին նվիրված ստեղծագործական մրցույթի արդյունքները
20:08
28 Հունվարի 2008

Երևանում ամփոփվել են բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսին նվիրված ստեղծագործական մրցույթի արդյունքները, ուրբաթ տեղեկացրել են Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից։

«Լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում հաղթող է դարձել հայտնի լուսանկարիչ Սամվել Սևադան։ Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակների են արժանացել լուսանկարիչներ Հայկ Գալստյանը և Մարիաննա Վարդանյանը։

«Լավագույն նկար» անվանակարգում խրախուսական մրցանակներ են հանձնվել նկարիչներ Նունե Խաչատրյանին՝ ծաղկի թերթիկներից հավաքած ստեծագործության համար, ինչպես նաև Վահե Պողոսյանին՝ «Զույգերը» գեղանկարի համար։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակների են արժանացել «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի գեղանկարչական խմբակի սաները։

«Սիրո մասին լավագույն պատմություն» անվանակարգում խրախուսական մրցանակների են արժանացել 24 աշխատանքներ։ Երեք հեղինակներ՝ Վարդուհի Արզումանյանը, Լիանա Դանիելյանը և Սյուզանա Ղազարյանը ստացել են դրամական պարգևներ և հուշանվերներ։ Վարդուհի Արզումանյանի սիրո պատմությունը հատուկ հետաքրքրություն է առաջացրել Գերմանիայի հեռուստաընկերության մոտ։ Այդ պատմության հիման վրա պատրաստվել են մի շարք հեռուստահաղորդումներ։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ անցյալ տարի սիրո պատմության մրցույթի ժամանակ Արարատյան թեմը հազարավոր նամակներ է ստացել և այս տարի որոշել է ընդլայնել մրցույթի անցկացման շրջանակները։ Այս տարի մրցանակային ֆոնդը կազմել է 1,625 մլն դրամ։

Լավագույն պատմություն և լուսանկարի անվանակարգերում գլխավոր մրցանակակիրները ստացել են 150 հազարական դրամ (շուրջ 490 դոլար) և հոգևոր  գրականություն։

Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմը կազմակերպում է մրցույթ արդեն երկրորդ տարին։

Բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվեց  հունվարի 21-ին։ Տոնը շարժական է, և նշվում է Զատիկից 63 օր առաջ։

Այդ օրը երիտասարդներն աղի բլիթ են ուտում։ Ժողովրդական ավանդույթի համաձայն, անհրաժեշտ է աղի բլիթ ուտել տոնին նախորդող գիշերը։ Նրանց երազներում հայտնված երիտասարդն էլ լինելու է իրենց ապագա ընտրյալը։

Սուրբ Սարգիսն ապրել է IV դարում և եղել է զորապետ Կոնստանտինոս Մեծ կայսրի բանակում։ Նրա քարոզչության ազդեցության տակ զինվորներից շատերը կնքվել են։ 363 թ.-ին, Հուլիոս Ուրացողի օրորք, Սուրբը տանջանքների է ենթարկվել Քրիստոսի համար։ Սրբ. Սարգիսը համարվում է սիրո և երիտասարդների հովանավոր։

Մի քանի տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սբ. Սարգսի օրը հայտարարել է երիտասարդների օրհնության օր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: