486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բանակի հոբլյանի կապակցությամբ Հայաստանի նախագահն այցելել է Եռաբլուր
17:25
28 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի բանակի 16-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ կառավարության անդամներն այցելել են ղարաբաղյան պատերազմի նահատակների Եռաբլուր հուշահամալիրը։

Նրանք ծաղիկներ են դրել նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։

Հայաստանի նախարար Միքայել Հարությունյանը հայտնեց, որ իր գոյության 16 տարիների ընթացքում հայկական բանակը կայացել է։

«Մենք շարունակում ենք մեր հերոսների հանուն հայրենիքի անվտանգության սկսած գործը։ Բանակը հիմա պատրաստ է պաշտպանել հայրենիքը և իր ժողովրդին»,-ասել է նա։

Հայոց բանակի ստեղծման օր է համարվում 1992թ. հունվարի 28-ը։ Այդ օրը Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Հայկական բանակի կազմավորման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ բարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության անվտանգության ապահովման հարցը։

Այդ դժվար առաքելությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում։

1990 թվականի սեպտեմբերին Հայաստանի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ՆԳՆ համակարգում «Հատուկ գնդի» ստեղծման մասին, որը բաղկացած էր Երևանում և հանրապետության շրջաններում կազմավորված 26 վաշտից։

1991թ. մայիսի 4-ին, կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Համանման կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Սա հեշտացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: