486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ գործկոմը հաստատել է Յան Պոուլսենին Հայասատնի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
20:03
25 Հունվարի 2008

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմը հաստատել է Յան Պոուլսենին Հայասատանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի և տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Այլ հարցերի շարքում նիստում քննարկվել և հաստատվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) անդամների անկախության մասին հաշվետվությունը։

Գործկոմի անդամները նաև որոշում են ընդունել Հայաստանի ֆուտզալի  առաջնության հաղթողին պարգևատրել 1 մլն. դրամով՝ ՈւԵՖԱ-ի ակումբային առաջնությանը վերջինիս մասնակցության պայմանով։

Հունվարի 24-ին ՀՖՖ-ն հայտարարել էր Յան Պոուլսենին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն նշանակելու մասին։--0—

Յան Պոուլսենը ծնվել է 1946 թ. մարտի 23-ին։ 80-ական թթ.-ին մարզել է 9 մանկական ակումբներ։ 1990-1992 թթ.-ին Պոուլսենը եղել է Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ 1992թ.-ին Դանիան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 1992-1999 թ.-ին եղել է Դանիայի երիտասարդական հավաքականի մարզիչը։ 1990-1999թթ. եղել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը։

2001-2003 թթ.-ին Պոուլսենը դարձել է Սինգապուրի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2006 թ.-ին նա  Հորդանանի երիտասարդական հավաքականի (U20)  մարզիչն էր։ 2007 թ.-ին Պոուլսենի գլխավորած Հորդանանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Աշխարհի երիտասարդական առաջնության ուղեգիր։

Պոուլսենն ունի ՈՒԵՖԱ-ի Պրոֆեսիոնալ կարգի լիցենզիա, նա Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հրահանգիչն է, անցկացնում է Պրոֆեսիոնալ «A» և «B» կարգերի դասընթացներ։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը մահացել է քաղցկեղից՝ 2007 թ. սեպտեմբերի 11-ին՝ Մեծ Բրիտանիայում։

Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2006 թ. օգոստոսին՝ կնքելով համագործակցության պայմանագիր մինչև 2007 թ. ավարտը։ Նրա անվան հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես, Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ-ոքին։

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։