483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Սպրավեդլիվայա Ռոսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը Դաշնակցության հետ
19:54
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Սպրավեդլիվայա Ռոսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը ՀՅԴ-ի հետ:

Ինչպես նշվում է ռուսաստանյան կուսակցության պաշտոնական կայքում, այս մասին ուրբաթ հայտարարել է Պետդումայի փոխնախագահ, «Սպրավեդլիվայա Ռոսիա. Հայրենիք/Թոշակառուներ/Կյանք» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահության քարտուղար Ալեքսանդր Բաբակովը՝ Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ հանդիպման ժամանակ:

Կարծիքների փոխանակման ժամանակ կողմերն արձանագրել են միջկուսակցական համագործակցությունն ընդլայնելու, այն կոնկրետ, գործնական բովանդակությամբ լցնելու փոխադարձ ձգտումը:

 «Սպրավեդլիվայա Ռոսսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը Դաշնակցության հետ և ձգտում է, որպեսզի միջկուսակցական կապերը չսահմանափակվեն միայն ղեկավարության շփումներով, այլ ներառեն նաև բոլոր մակարդակների կուսակցական կառույցները և անգամ շարքային անդամներին»,-ասել է Բաբակովը։

Նա առաջարկել է նաև մշակել երկու կուսակցությունների համագործակցության մեկամյա նախագիծ մշակել և նրանում քաղաքական շփումներից բացի ներառել մի շարք գործնական միջոցառումներ, այդ թվում՝ երկու կուսակցությունների  երիտասարդական կառույցների գծով։

Պետդումայի փոխնախագահը ՀՀ ԱԺ-ի գործընկերների հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել՝ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, միջազգային կառույցներում և ԱՊՀ շրջանակներում երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման նպատակով։

Նավոյանն, իր հերթին, լիովին համաձայնել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցչի՝ միջկուսակցական համագործակցության խորացման  նախաձեռնությունների հետ՝ խոստանալով անմիջապես տեղեկացնել ՀՅԴ ղեկավարությանը հանդիպման ժամանակ արտահայտված գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ։ Իր կողմից նա ևս մեկ անգամ հաստատել է ՀՀ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի՝ Մոսկվա այցելելու պատրաստակամությունը՝ «Սպրավեդլիվայա Ռոսիայի» գործընկերների հետ բանակցելու նպատակով։

Նավոյանը պարզաբանել է, որ Հովհաննիսյանի հունվարի 29-ին ծրագրված այցը Մոսկվա ստիպված եղան տեղափոխել՝ վերջինիս` ՀՀ նախագահի փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ։

Դաշնակցության ներկայացուցիչը Մոսկվայում շահագրգռություն է հայտնել, որպեսզի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամները մասնակցեն ՀՀ ԱԺ-ի հետ կապերի ձևավորվող խմբի կազմում՝ հիշեցնելով, որ այդ մարմնի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա մարտին Սոչիում։

Յուրի Նավոյանը Ալեքսանդր Բաբակովին հայտնել է նաև, որ Ռուսաստանի շատ հայեր ցանկանում են օժանդակել երկու երկրների համագործակցության զարգացմանը և ընգծել է, որ այս իմաստով իրենց համար լավ օրինակ է «Սպրավեդլիվայա Ռոսիայի» և Դաշնակցության համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության միջազգային կառավարման ղեկավար Միխայիլ Պլիսյուկը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։