484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրական գործընթացներն էական ազդեցություն չեն ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա
18:50
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ընտրական գործընթացներն էական ազդեցություն չեն ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա, ուրբաթ լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, եթե 2007թ. հոկտեմբերին իրականացվել է անշարժ գույքի հետ կապված 16007 գործարք, իսկ նոյեմբերին՝ 14976, ապա արդեն դեկտեմբերին՝ 16068։ «Սա վկայում է այն մասին, որ մարդիկ վստահություն ունեն, և չնայած քաղաքական գործընթացներին՝ նրանք շարունակում են զբաղվել իրենց գործով»,-ասաց նա։ Վարդանյանը նաև հաղորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում կատարված գործարքների մասին տվյալները։ Այսպես, նրա խոսքերով, 2007թ. մարտին իրականացվել է 12565 գործարք, ապրիլին՝ 11684, մայիսին՝ 11299։

Ընդհանուր առմամբ, Վարդանյանի խոսքերով, 2007 թվականին իրականացվել է 155 հազար գործարք՝ 2006թ. 124568-ի դիմաց։ Գործարքներից ստացված պետական տուրքը նախորդ տարի կազմել է 1 միլիարդ 80 միլիոն դրամ։

Պետկադաստրի ղեկավարը հայտարարեց, որ գրեթե բոլոր տեսակի գործարքների ցուցանիշներում աճ է գրանցվել։

Մասնավորապես, 2007 թ.-ին կատարվել է 60680 օտարում՝ 51284-ի դիմաց։ Բացի այդ, կնքվել է 25219 հիպոտեկային գործարք այն դեպքում, երբ 2006 թվականին այդ ցուցանիշը ընդամենը 13566 էր։

Վարդանյանի խոսքերով, ակտիվ է նաև վարձակալության շուկան. 2007 թվականին կնքվել է 10765 գործարք՝ 2006թ.-ի 8200-ի դիմաց։ Նա նաև նշեց, որ 2007 թվականին գրանցվել է անշարժ գույքի գնաճ, որը Երևանում կազմել է 36 տոկոս, իսկ մարզերում՝ 48 տոկոս։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: