480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմբանկը» ողջունում է Հայաստանի բանկային հատվածում ուժեղ մրցակցության առկայությունը
18:43
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմբանկը» ողջունում է Հայաստանի բանկային հատվածում ուժեղ մրցակցության առկայությունը։ Այս մասին ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուսական «Գազմպրոմբանկի» առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան։

2007թ. նոյեմբերի 29-ին «Գազպրոմբանկը», ստանալով Հայաստանի կենտրոնական բանկի հավանությունը, ձեռք բերեց «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի փաթեթի 80,09 տոկոսը։

Կազանսկայայի կարծիքով, Հայաստանի բանկային շուկայում առկա  ուժեղ մրցակցությունն օգտակար է ինչպես երկրի տնտեսության և հասարակության, այնպես էլ հենց բանկերի համար։

«Մենք ուրախ ենք, որ հայկական շուկայում մրցակցելու ենք ուժեղ խաղացողների հետ»,- ասաց նա։

Ինչպես նշեց Կազանսկայան, նման մրցակցությունը թույլ կտա հաճախորդներին ընտրել, թե որ բանկի հետ է ավելի լավ համագործակցելը։

2004թ. ապրիլին ռուսական «Վնեշտորգբանկը» (ՎՏԲ) ձեռք բերեց Հայխնայբանկի արժեթղթերի 70%-ը գումարած մեկ արժեթուղթ, իսկ 2007թ. հուլիսից ռուսական ՎՏԲ բանկը դարձավ բանկի բաժնետոմսերի 100% փաթեթի միանձնյա սեփականատերը՝ վերանվանվելով «ՎՏԲ-բանկ(Հայաստան)» ՓԲԸ։

2007թ. սեպտեմբերի 21-ին «TDA հոլդինգ Լիմիթեդ» հիմնադրամը, որը ստեղծել է ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը, «Կոմպյուտրոն Ինդասթրիզ Իսթաբլիշմենթ» ընկերությունից ձեռք բերեց «Հայներարտբանկի» բաժնետոմսերի 96,15 տոկոսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։