484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության ՊՊՎ հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները գործադուլ չեն հայտարարել
18:16
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության ՊՊՎ հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները գործադուլ չեն հայտարարել։

Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը՝ մեկնաբանելով որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՊՊՎ հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի 38 աշխատակիցներ անժամկետ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջին ամիսների չվճարված աշխատավարձը։

Նա նշեց, որ չվճարված աշխատավարձերի խնդիրն իսկապես առկա է, և Ոստիկանության ղեկավարությունը գործուն մասնակցություն է ցուցաբերում, որի շրջանակներում արդեն մոտ ժամանակներս, նախատեսված ժամանակացույցի համաձայն, այդ գումարների պարտքը կմարվի։

«Ինչ վերաբերում է անժամկետ գործադուլին, ապա այդպիսի բան չկա, գնդի աշխատակիցներն, ինչպես միշտ, շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտքն ու պարտականությունները»,- ասաց Շիրինյանը։

Նա նշեց, որ հարցն այն է, որ գնդի աշխաատկիցները, սահմանված կարգի համաձայն, իրենց անմիջական ղեկավարի միջոցով բարձրացրել են նախկինում գոյացած պարտքը հնարավորինս արագ մարելու հարցը։

Նրա խոսքերով, այս գնդի աշխատակիցները աշխատավարձը ստանում են պայմանագրային հիմունքով՝ մատուցած ծառայություններին համապատասխան, իսկ աշխատավարձի պարտքը գոյացել է որոշ ընկերությունների կողմից իրենց պայմանագրային պարտականություններում թերանալու՝ համապատասխան վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։