478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիները կարող են օրինականացնել իրենց երկրորդ քաղաքացիությունը. Ոստիկանություն
17:54
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիները կարող են օրինականացնել իրենց երկրորդ քաղաքացիությունը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժնի պետ Ալվինա Զաքարյանը։
 
Նրա խոսքերով, Երկքաղաքացիության մասին օրենքն արդեն ուժի մեջ է մտել, և այժմ այն անձինք, որոնք նախկինում առանց Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ստացել են Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքացիություն, կարող են դիմել՝ իրենց կարգավիճակի օրինականացման համար։

«Նրանք պետք է կառավարության ընդունած կարգով ներկայացնեն համապատասխան հայտարարություն և հաստատեն իրենց երկրորդ քաղաքացիությունը»,-ասաց Զաքարյանը։

Նա նշեց, որ նոր Ընտրական օրենսդրության համաձայն, եթե այդ քաղաքացիները մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում, ապա նրանք կներառվեն ընտրական ցուցակների մեջ, և կարող են մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, Հայաստանի այն քաղաքացիները (այդ թվում և երկքաղաքացիություն ունեցող), որոնք ընտրությունների օրը գտնվում են երկրի սահմաններից դուրս, չեն կարող մասնակցել քվեարկությանը։

Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրում ենթադրող օրենսդրական փաթեթը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2007թ. փետրվարի 26-ին։ Մարտի 6-ին այն ստորագրել է երկրի նախագահը։

Ըստ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացին կարող է ստանալ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի նշանակում և չի հանգեցնում հայկական քաղաքացիության կորստի։ Հայկական քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարեկան դարձած անձինք, որոնք վերջին երեք տարիների ընթացքում մշտապես բնակվում են Հայաստանում, կարող են շփվել հայերեն, ծանոթ են երկրի Սահմանադրությանը, ամուսնացած են Հայաստանի քաղաքացու հետ կամ ունեն Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: