486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմբանկը» 2008թ. կեսերին կկողմնորոշվի հայկական «Առէկսիմբանկի» մնացած բաժնետոմսերի գնման հարցում
17:40
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008 թվականի կեսերին «Գազպրոմբանկը» կկողմնորոշվի հայկական «Առէկսիմբանկի» մնացած բաժնետոմսերի գնման հարցում։ Այս մասին ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան։

2007թ. նոյեմբերի 29-ին «Գազպրոմբանկը», ստանալով Հայաստանի կենտրոնական բանկի հավանությունը, ձեռք բերեց «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի փաթեթի 80,09 տոկոսը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նրա խոսքերով, «Գազպրոմբանկը» կառուցվածքային հարաբերություններ ունի «Ռաֆֆայզենբանկի» հետ, որը հայկական բանկի բաժնետոմսերի մնացած մասի սեփականատերն է։

«Ներկայումս բանակցություններ են ընթանում, սակայն մենք դեռ չենք կողմորոշվել՝ շահագրգռվա՞ծ ենք մենք, արդյոք, մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում կամ «Առէկսիմբանկի» զարգացման համար շահավե՞տ է, արդյոք, նման հզոր բաժնետիրոջ ներկայությունը»,- ասաց նա։

Միաժամանակ Կազանսկայան նշեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել վարկային կազմակերպության տնօրենների խորհրդի վերընտրություն, որի մեջ ընդգրկվելու են «Ռաֆֆայզենբանկի», «Գազպրոմբանկի» ներկայացուցիչները, ինչպես նաև «հայկական գործարար էլիտայի հայտնի դեմքերից մեկը»։

«Առէկսիմբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ. օգոստոսին։ Բանկը սպառողական վարկավորման և առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց փոխանցումների ոլորտում առաջատարն է, ունի 10 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում։ Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարման համակարգերի հիմնական անդամներից է։

2007 թվականի արդյունքներով «Առէկսիմբանկի» կապիտալը կազմել է 11,5 միլիոն դոլար, մինչև հարկումը նրա եկամուտը կազմել է 1,5 մլն. դոլար։ 2007 թվականի արդյունքներով «Առէկսիմբանկի» ակտիվները կազմել են 68,5 մլն. դոլար, բանկի կապիտալը՝ 11,5 մլն. դոլար, վարկային փաթեթը՝ 33 մլն. դոլար։ Բանկի հաճախորդների թիվը կազմել է 54 հազար, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։