480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշել են Վլադիմիր Վիսոցկու 70-ամյա հոբելյանը
17:27
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նշել են հայտնի երգիչ, երգահան, գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու 70-ամյա հոբելյանը։ Նրա հիշատակին նվիրված միջոցառումներն անցկացվեցին Հայաստանի ազգային գրադարանում և Կամերային երաժշտության տանը։

«Վիսոցկու երգերը, նախևառաջ, հեղինակային կատարումներն են՝ կիթառով սեփական նվագակցմամբ»,- միջոցառման ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի նոտային գրականության բաժնի վարիչ Մարինա Սեմյոնովան։

Նրա խոսքերով, իր երգերում նա փորձել է արտահայտել սեփական մտքերը՝ առավելագույն խորությամբ և արտահայտչականությամբ։

«Գրականագիտության տերմինաբանության մեջ անգամ մտել է «Վիսոցկու ֆենոմեն» արտահայտությունը»,-նշեց նա։

Վիսոցկին, Մ. Սեմյոնովայի խոսքերով, ժառանգել է ռուսական պոեզիայի լավագույն ավանդույթները, և նրա երգերի հիմքում «մարդու նշանակության կոնցեպցիան է»։
 
Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում։ 1955թ. ավարտելով թիվ 186 միջնակարգ դպրոցը՝ Վիսոցկին, ծնողների պնդմամբ, ընդունվել է Մոսկվայի Վ.Վ.Կույբիշևի անվան ինժեներա-շինարարական տեխնիկում, բայց թողել է այն՝ սովորելով կես տարի։

1956-1960թթ. Վիսոցկին ուսանել է Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիայի դերասանական բաժնում։ Դերասան-Վիսոցկու նորամուտը եղել է Պորֆիրի Պետրովիչի դերը՝ «Ոճիր և պատիժում»՝ Մոսկվայի ուսուցչի տան բեմում։ Կինոյում Վիսոցկին առաջին անգամ նկարահանվել է 1959թ.է՝ «Տարեկիցները» ֆիլմում։

Բեմից երգել Վիսոցկին սկսում է 1965թ.-ից։ 1980թ. հուլիսի 16-ին տեղի է ունեցավ նրա վերջին համերգը։ 1980թ. հուլիսի 25-ին նա մահացավ Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վահանյան գերեզմանոցում։

Անգամ նրա մահվանից հետո շարունակում էին ֆիլմեր թողարկվել՝ նրա երգերով. «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» (1983թ.), «Եթե հավատանք Լոպոտուխինին» (1983թ.), «Քայքայում» (1990թ.)։ 1980-ականներին տպագրվել է Վիսոցկու բանաստեղծությունների երկու ժողովածու. «Նյարդ» (19891թ.) և «Ես, անշուշտ, կվերադառնամ...» (1988թ.)։

1987թ.-ին Վլադիմիր Վիսոցկուն հետմահու շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» սերիալին մասնակցելու և երգերի հեղինակային կատարման համար։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: