481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմբանկը» իր ռեսուրսների և հնարավորությունների առումով լուրջ ակնկալիքներ է առաջացնում. Հայաստանի նախագահ
15:11
25 Հունվարի 2008

«Գազպրոմ» ընկերությունը խոշորագույն ծրագրեր է իրականացնում էներգետիկայի ոլորտում, իսկ այժմ` նաև «Գազպրոմբանկը» իր ռեսուրսների և հնարավորությունների առումով լուրջ ակնկալիքներ է առաջացնում, հայտարարել է  Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը   «Գազպրոմբանկի» նախագահ Անդրեյ Ակիմովի և բանկի վարչության նախագահի տեղակալ Ֆարիդ Կանցերովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի –Արմենիային» հաղորդեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից՝  նախագահը նշել է նաև, որ Հայաստանի բանկային օրենսդրությունը լինելով բավականին լիբերալ, միաժամանակ լուրջ վերահսկողություն է նախատեսում բանկերի գործունեության նկատմամբ:

 

 «Բանկին Հայաստանում սպասում է լուրջ մրցակցություն, մեր երկրի բանկային համակարգը զարգանում է արագ տեմպով և  միայն անցած տարվա ընթացքում սկսել են գործել հինգ օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր»,-  հաղորդագրության փոխանցմամբ ասել է Ռ.Քոչարյանը:

Հանդիպման ժամանակ Անդրեյ Ակիմովը նշել է, որ Հայաստանում բանկն այսրոպեական շահեր չի հետապնդում, տրամադրված է լուրջ աշխատանքի, ունի հեռահար նպատակներ և  երկարաժամկետ ծրագրեր:

 «Ի դեմս  «Գազպրոմբանկի» Հայաստանը ձեռք է բերում լուրջ, հուսալի և ողջախոհ գործընկեր»,- հավատացրել է բանկի նախագահը

Նա նաև ասել է, որ մտադիր են աշխատել արդյունաբերության և գյուղատնտեսության հետ, ինչպես նաև լուրջ միջոցներ են նախատեսում բարեգործական ծրագրերի համար:

Գազպրոմբանկը հիմնադրվել է 1990 թվականին, ներկայումս իր հիմնական ցուցանիշներով Ռուսաստանի խոշոր բանկերի եռյակում է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշոր բանկերի ցանկում գրավում է հինգերորդ տեղը։ Բանկի բաժնետրերն են «Գազֆոնդը» (50 տոկոս գումարած մեկ արժեթուղթ), «Գազպրոմ» ԲԲԸ-ն (41,73 տոկոս) և Գազպրոմբանկ  ՍՊԸ-ի դուստր ձեռնարկություն՝ «Նովֆինտեխը» (8,27 տոկոս)։

2007 թվականի նոյեմբերի 29-ին, ստանալով ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը, Գազպրոմբանկը ձեռք բերեց հայկական «Առեքսիմբանկի բաժնետոմսերի 80,09 տոկոսը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: