482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սոֆիայում ՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ
14:20
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Սոֆիայում Հայաստանի և Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են  ուենցել քաղաքական խորհրդատվություններ՝ հայկական կողմից ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի և բուլղարական կողմից ԲՀ ԱԳ փոխնախարար Եվգենիա Կոլդանովայի մասնակցությամբ:

«Հունվարի 23-ին տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունների ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ՀՀ գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանն ու Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Մտքեր են  փոխանակվել երկու երկրներում իրականացվող բարեփոխումների, հարևանների հետ ունեցած հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հիմնախնդիրների ուղղությամբ ընթացող զարգացումների վերաբերյալ:

Միաժամանակ, կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են  ձեռք բերել  հայ- բուլղարական երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտամշակութային բնագավառներում մի շարք նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Այստեղ կարևորվել է նաև երկու երկրների իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման հարցը և քննարկվել առկա հյուպատոսական խնդիրները կարգավորելու և դյուրացնելու հնարավորությունը։

Նույն օրը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական ինստիտուտում Արմեն Բայբուրդյանը հանդես  է եկել հրապարակային դասախոսությամբ` «Հայաստանի եվրոպական քաղաքականությունը» խորագրի ներքո: Դիվանագիտական ինստիտուտի ղեկավարության հետ պայմանավորվածություն  է ձեռք  բերվել հայ դիվանագետների համար Սոֆիայում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, իսկ Երևանում ` բուլղար մասնագետների մասնակցությամբ դասախոսություններ:

Հունվարի 24-ին Բայբուրդյանը հանդիպել է ԲՀ պետական կառավարման նախարար, հայ- բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Վասիլևի հետ:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերությունների խնդիրներին` կողմերը կարևորել են ԲՀ վարչապետ Սերգեյ Ստանիշևի 2007թ. նոյեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել  ընթացիկ տարում Բուլղարիայում գործարար համաժողովի կազմակերպման և Սոֆիայում հայ- բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման մանրամասները:

Պայմանավորվածություն  է ձեռք բերվել 2008 թվականից բուլղարական կողմի ֆինանսավորմամբ Բուլղարիայում կազմակերպել ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացներ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: