478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ջավախք շրջանում պահպանվող տարածքների ստեղծման ծրագիրը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային մասշտաբում. նախարար
14:08
25 Հունվարի 2008

«Հայաստանի Ջավախքի շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը ունի կարևոր բնապահպանական և քաղաքական նշանակություն տարածաշրջանային մասշտաբում։ Այս մասին ուրբաթ Երևանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Սա Հայաստանում իրականացվող առաջին նմանատիպ ծրագիրն է, որն ուղղված է Շիրակի մարզում՝ Արփի լիճ ազգային պարկի ստեղծմանը Վրաստանի և Թուրքիայի տարածքների հետ», - ասաց նա։ Միաժամանակ նախարարը ավելացրեց, որ բոլոր այս հարևան պետությունների շահերը համընկնում են տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման շրջանակում։

Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը նպաստում է Շիրակի մարզի սոցիալտնտեսական զարգացմանը։

«Ծրագրի հիմնական նպատակն է լուծել Արփի լճի մոտակայքում ազգային պարկի ստեղծման և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք շրջանների 20 համայնքներում բիոբազմազանության պահպանման խնդիրը», - պարզաբանեց նա։

Նախարարի խոսքերով, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է մի շարք գլոբալ և տարածաշրջանային էկոլոգիական գործընթացներին՝ այդպիսով ձգտելով նվազեցնել բնապահպանական ռիսկերը ազգային և տարածաշրջանային մակարդակներում։

«Մասնավորապես, Հայաստանի և Գերմանիայի միջև, Կովկասյան նախաձեռնության շրջանակներում, իրականացվել են զգալի աշխատանքներ, և այս ծրագրի շրջանակներում համագործակցությունը կարող է զգալի աստիճանով նպաստել նոր տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը Հարավային Կովկասի երեք երկրներում», - ասաց նա։

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Կովկասյան նախաձեռնության գործունեության շրջանակներում։

«Շիրակի մարզում բիոբազմազանության պահպանն ու արգելավայրի ստեղծմանն ուղղված այս ծրագիրը համահունչ է Կովկասյան նախաձեռնության առաջնահերթ նպատակների հետ», - ընդգծեց դեսպանը՝ ավելացնելով, որ բնապահպանության գծով համագործակցության մեջ միշտ առկա է միջազգային տարրը, քանի որ «էկոլոգիան սահմաններ չի ճանաչում և սահմանամերձ պետությունների շահերը միշտ համընկնում են»։

Հայաստանում KfW գերմանական բանկի ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանի խոսքերով, այս ծրագրի հաջող իրականացման երաշխիքը սերտ համագործակցությունն է ծրագրում տեղի գտած տարածքների բնակչության հետ՝ առկա խնդիրների համատեղ լուծման նպատակով։

 «Գլխավոր մարտահրավերը ոչ միայն այս տարածքի ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների պահպանումն է, այլ նաև այնպիսի սոցիալտնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն է, որոնք կապահովեն լրացուցիչ ֆինանսական միջոցների և եկամուտների հոսք, ինչը կթեթևացնի բնակչության կենցաղային և տնտեսական խնդիրների լուծումը», - ընդգծեց նա։

«Հայաստանի Ջավախք շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» 2 միլիոն եվրո արժողությամբ, երեքամյա ծրագիրը իրականացվում է Գերմանիայի կառավարության աջակցությամբ՝ զարգացման գերմանական բանկի (KfW) միջոցով, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) խորհրդատվական աջակցությամբ։

Ծրագրի ընթացքում Գյումրի քաղաքում կհիմնվի ծրագրի իրականացման գրասենյակ, կիրականացվեն տարածքի սոցիալ-տնտեսական և կենսաբանական գնահատումներ, կհիմնադրվի Արփի լիճ ազգային պարկը և մի քանի արգելավայրեր։ Ինչպես նաև ծրագրվում է իրականացնել աշխատանքներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցությանը։

Ծրագրի շրջանակներում կստեղծվի Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդ, որը կհանդիսանա խորհրդատվական մարմին ազգային պարկի և արգելավայրերի ստեղծմանն ուղղված աշխատանքներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։