482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի մշակութային ժառանգության ուսումնասիրման ԵԽ առաքելության հաջողությունը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի բարելավումից
19:55
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, Սլովակիայի արտաքին գործերի նախարար  Յան Կուբիշը Նախիջևանի Ջուղայի գերեզմանատան խաչքարերի վիճակի ուսումնասիրման  հաջողությունը պայմանավորում է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի հետ։

Ինչպես  հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝   ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող Աժ  պատվիրակության անդամ  Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել է ներկայացնել ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի զեկուցողի  դիրքորոշումը՝ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատան խաչքարերի վիճակի ուսումնասիրման փաստահավաք առաքելությունը Ադրբեջանի կողմից շարունակաբար խափանելու կապակցությամբ: 

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, Սլովակիայի արտաքին գործերի նախարար  Յան Կուբիշը նշել է, որ Նախիջևանում և ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման հարցը բազմիցս բարձրացվել է Նախարարների կոմիտեի կողմից:

«Նման նախաձեռնությունների հաջողությունը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի բարելավումից»,- հաղոդագրության փոխանցմամբ ասել է Յան Կուբիշը: 

Նախարարների կոմիտեն և նախագահողը հանդես են եկել հայտարարություններով, կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին երկխոսություն հաստատել առկա տարաձայնությունները լուծելու համար:

Հաղորդագրության համաձայն՝ նախարարների կոմիտեն վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցել երկու երկրներին տարածաշրջանում խաղաղություն և փոխվստահություն հաստատելու հարցում: 

2005 թ. հոկտեմբերին ԵԽ Գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի նախարարներին առաջարկել է մշակութային ժառանգության տարածքների գնահատման ԵԽ առաքելություն իրականացնել:

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։

Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար, այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։

Հայկական խաչքարերի կործանումը, որը ադրբեջանական կողմը սկսել էր 1998-ին, այդ փաստի եվրոպական երկրների կողմից դատապարտումից հետո կասեցվեց։

Սակայն, հայկական պատմա-մշակութային հուշարձանների զանգվածային կործանումը վերսկսվեց 2003-ին և 2005-ի դեկտեմբերին։

Այս կապակցությամբ հայկական կողմը նախաձեռնեց տարածաշրջան այցեր ԵԽԽՎ, Եվրախորհրդի և ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում՝ մշակութային հուշարձանների վիճակի գնահատականի նպատակով։

ԵԽԽՎ պատվիրակությունը ծրագրում էր բազմիցս հետաձգված այցն իրականացնել 2007-ի սեպտեմբերին։

Սակայն մշակութային հուշարձանների վիճակի գնահատմանն ուղղված ԵԽԽՎ առաքելության այցը տարածաշրջան, որը ղեկավարում է ԵԽԽՎ մշակութային ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՝ Հարան, ձախողվեց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: