482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական լրատվամիջոցները Բաքվի դիվանագետներին մեղադրել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին չտիրապետելու մեջ
19:11
24 Հունվարի 2008

Հայկական լրատվամիջոցները Բաքվի դիվանագետներին մեղադրել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին չտիրապետելու մեջ։

Ինչպես հայտնում է «Նովոյե վրեմյա» թերթը, օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը, մեկնաբանելով արտաքին գերատեսչության պաշտոնական մոտեցումները, հանդես է եկել բավականին հետաքրքրական հայտարարությամբ։ Նրա ելույթներն ուշագրավ են նրանով, որ մերկացնում են Բաքվի դիվանագետների մասնագիտական մակարդակը և քաղաքակիրթ մակարադակի վրա բանավեճ վարելու նրանց ունակությունը։ Հոդվածում ընգծվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավանաբար կզարմանան իմանալով այն մասին, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, որը լիազորված է հանդես գալ նախարարի անունից, ծանոթ չէ 1975թ. Հելսինկյան համաձայնագրի ամփոփիչ ակտին, որը հիմք է ծառայել Եվրոպայում նոր փոխհարաբերությունների համար։

Մասնավորապես, հայկական հրատարակությունը զարմացած է այն բանով, որ Իբրահիմը բավականին յուրօրինակ է մեկնաբանում ազգի ինքնորոշման իրավունքի գաղափարը, հայտարարելով, որ նման իրավունք կարող է իրականացվել միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Այս թեման կրկին շոշափելու համար հիմք է ծառայել միջնորդների հայտարարությունն այն մասին, որ նրանց կողմից առաջարկված ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծը հիմնված է ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության պահպանման իրավունքների վրա։

Պատասխանելով այն հարցին, թե չկա՞ արդյոք հակադրություն այս երկու սկզբունքների միջև, Իբրահիմը թղթակցին խորհուրդ է տվել «աչքի անցկացնել Հելսինկյան ամփոփիչ ակտի տեքստը»։ «Այնտեղ հստակորեն նշվում է, որ ինքնորոշումը  հնարավոր է միայն միջազգային իրավունքի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, որը ներառում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

«Ահա այստեղ էլ պարոն Խազար Իբրահիմը խայտառակ է եղել, ցուցադրելով, որ շատ վաղուց չի վերընթերցել իր հիշատակած փաստաթղթի տեքստը։ Իսկ գուցե նա ընդհանրապե՞ս այն չի կարդացել։ Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնին պատիվ չի բերում այն  փաստը, որ իր շրջանավարտը, որը համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով, պատկերացում չունի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»,-նշվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակը պնդում է, որ ամփոփիչ ակտում սևով սպիտակի վրա գրված է, որ երկու սկզբունքները հավասարազոր են և մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ հնարվոր չէ։

Թերթը, մասնավորապես, մեջբերում է ամփոփիչ ակտի երկու կետեր՝ չորրորդ հոդվածը, համաձայն որի մասնակից-պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Դրան համապատասխան նրանք պետք է ձեռնպահ մնան բոլորր գործողություններից, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների հետ, որոնք ուղղված են տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ որևէ պետության միասնականության դեմ։ Եվ ութերորդ հոդվածը, որը նվիրված է ազգի ինքնորոշման իրավունքին, որի համաձայն «ելնելով իրավահավասարության և իրենց ճակատագիրը տնօրինելու ազգերի իրավունքից բոլոր ժողովուրդները միշտ ունեն իրավունք լիակատար ազատության պայմաններում, առանց արտաքին միջամտության, երբ և ինչպես իրենք կկամենան որոշել իրենց ներքին և արտաքին կարգավիճակը։ Մասնակից-պետությունները հիշեցնում են այս սկզբունքը որևէ կերպ խախտելու բացառման կարևորությունը»։

«Եվ ոչ մի խոսք սկզբունքներից մեկի գերակայման մասին։ Ուրեմն ինչի՞ց է պարոն Իբրահիմը ենթադրել, որ ամփոփիչ ակտը թույլ է տալիս ազգի ինքնորոշումը միայն տարածքային  ամբողջականության սահմաններում»,-հարցնում է հրապարակման հեղինակը։

«Ադրբեջանը ԽՍՀՄ-ի  Հելսինկյան համաձայնագրի  ամփոփիչ ակտի իրավահաջորդներից է։ Բացի այդ, ԵԱՀԿ-ին անդամակցելիս Ադրբեջանը ճանաչել է ամփոփիչ ակտը և պարտավորվել հետևել նրա պայմաններին։ Բայց պաշտոնական Բաքուն չի  կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Ակնհայտ է, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնելով, ադրբեջանցի դիվանագետները հրաժարվում են հարգել հիմնարար փաստաթղթի պահանջները, որով սահմանվում են Եվրասիայում անվտանգության սկզբունքները։ Եվ միջազգային հանրությունը պետք է դրան համարժեք պատասխան տա»,-նշել է հոդվածի հեղինակը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։