481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակի ներկայիս թվաքանակը թույլ է տալիս կատարել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում առաջադրված պարտականությունները
18:54
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակի ներկայիս թվաքանակը թույլ է տալիս կատարել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում առաջադրված պարտականությունները, հինգշաբթի հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ Երևանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

Այսպիսով, Գլխավոր շտաբի պետը մեկնաբանեց նախընտրական փուլին հնչող հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է հայկական բանակի թվաքանակը կրճատել մինչև 15 հազարի։

Նրա խոսքով, բանակի թվաքանակը կախված է այն հանգամանքից, թե երկիրը գտնվում է խաղաղ, թե պատերազմական դրության մեջ։

«Հայկական բանակի ներկայիս թվաքանակն այնպիսին է, որ մենք կարող ենք առավելագույնս կատարել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում մեր առջև դրված հանձնարարությունները։

«Եթե խաղաղ համաձայնագիր ստորագրվի, ապա մենք կվերանայենք մեր մոտեցումները, կարող է և լինեն կրճատումներ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խաղաղ ժամանակ բանակը մեծաթիվ չի լինում, բայց ավելի շարժական և պատրաստված է լինում, պատրաստ պատերազմական ժամանակներում արագ բացվել և երկրին տանել ռազմական ռելսերի վրա»,- ասաց Օհանյանը։

«Սակայն, մենք չենք կարող մեր առջև դրված հանձնարարությունները կատարել 15-հազարանոց բանակով»,- նկատեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: