480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բանակի 16-ամյակի կապակցությամբ Հայաստանում տեղի կունենան տոնական միջոցառումներ
18:31
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստել է մի շարք տոնական միջոցառումներ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 16-ամյակին։

Այս մասին «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Ծրագիրը ընդգրկում է ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշահամալիր «Եռաբլուրում» ծաղկեպսակներ դնելը, սպաների պարահանդեսը, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին նվիրված հուշատախտակի բացումը, Պաշտպանության նախարարությունում պարգևներ հանձնելը, ՀՀ բանակի 16-ամյակին նվիրված տոնական համերգը։

Հայոց բանակի ստեղծման օր է համարվում 1992թ. հունվարի 28-ը։ Այդ օրը Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Հայկական բանակի կազմավորման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ բարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության անվտանգության ապահովման հարցը։

Այդ դժվար առաքելությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում։

1990 թվականի սեպտեմբերին Հայաստանի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ՆԳՆ համակարգում «Հատուկ գնդի» ստեղծման մասին, որը բաղկացած էր Երևանում և հանրապետության շրջաններում կազմավորված 26 վաշտից։

1991թ. մայիսի 4-ին, կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Համանման կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Սա հեշտացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։