482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահական ընտրություններում կաջակցի ընդդիմադիր թեկնածուի
16:06
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահական ընտրություններում կաջակցի  ընդդիմադիր թեկնածուի։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, համանուն խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

«Ներկայումս կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե թեկնածուներից ում է աջակցելու նախագահական ընտրություններին։ Սակայն կուսակցությունը, միանշանակ, աջակցելու է ընդդիմադիր  թեկնածուի»,- ասաց նա։

Միաժամանակ Խաչատրյանը նշեց, որ «Ժառանգության» որոշումը, որը լուրժ ընտրազանգված ունի, էական նշանակություն է ունենալու և կուսակցության ղեկավարության վրա լրացուցիչ պատասխանատվություն է դնում։

Ըստ կուսակցության քաղքարտուղարի, ամենահավանական թեկնածուները, որոնց կարող է աջակցել «Ժառանգությունը»,  խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Միաժամանակ Խաչատրյանը նշեց, որ կուսակցության համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, եթե վերոնշյալ թեկնածուներից գոնե երկուսը միավորվեն և ներկայանան միասնական թիմով։

«Թեկնածուների աջակցելու մասին որոշումը կընդունվի մոտ ժամանակներս, դա կախված է նախընտրական շրջանի առանձնահատկություններից»,- ավելացրեց Խաչատրյանը։

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։

Նախագահական պայքարում մրցելու են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։