483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունները Հայաստանի համար ճակատագրական նշանակություն կունենան
16:01
24 Հունվարի 2008

Նախագահական ընտրությունները Հայաստանի համար ճակատագրական նշանակություն կունենան։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, համանուն ԱԺ խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

 «Հայաստանի նախագահական ընտրությունները երկրի համար ճակատագրական նշանակություն ունեն։ «Ժառանգություն» կուսակցությունը որպես մեծ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժ, չի կարող հեռու մնալ այդ գործընթացից»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքերով, թեև «Ժառանգությունը» հայտնի պատճառներով չի մասնակցում նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով, բայց ուշադիր հետևում է նախընտրական գործընթացներին։

Նա նկատեց, որ Հայաստանում արդեն պետք է ձևավորվի համապարփակ քաղաքական դաշտ, որը ժողովրդի մեջ երկրի ապագա զարգացման վստահություն կստեղծի։

Ինչպես հայտարարեց Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել այդ դաշտի ձևավորմանը, ինչի կապակցությամբ բանակցություններ է վարում մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կուենան փետրվարի 19-ին։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այսպես կոչված, բնակության ցենզին չհամապատասխանելու պատճառով։

Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածի նորմերի համաձայն, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, ով 30 կամ ավելի տարեկան է, վերջին 10 տարում եղել է Հայաստանի հանրապետության քաղաքացի, վերջին 10 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում և ունի ընտրական իրավունք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: