481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը վերահսկելու է նախագահական ընտրությունների անցկացումը
15:48
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը վերահսկելու է նախագահական ընտրությունների ընթացքը։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» նախագահի տեղակալ, համանուն խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

«Ժառանգությունը» վերահսկողություն է իրականացնելու նախագահական ընտրությունների ամբողջ ընթացում՝ նախընտրական քարոզարշավից մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքերով, կուսակցությունը ստեղծելու է նաև «թեժ» գիծ, որով քաղաքացիները և քաղաքական ուժերը կարող են հայտնել ընտրախախտումների մասին։

Նա տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևելու հսկողության արդյունավետությունն ուժեղացնելու նպատակով մտադիր է տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում իրեն հատկացված 1 հազ. տեղերը  բաշխել ընտրական հանձնաժողովներում։

Միաժամանակ խորհրդարանականը չհստակեցրեց, թե ստույգ քանի տեղ են ունենալու տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև չնշեց այդ պաշտոններին հավակնող թեկնածուների անունները։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձայների հաշվարկին զուգահեռ կուսակցությունն անցկացնելու է իր հաշվարկը, քանի որ նախագահական ընտրությունները երկրի համար հատուկ նշանակություն ունեն»,- ավելացրեց Խաչատրյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: