477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ ընտրական գործընթացների մասին ֆիլմի շնորհանդեսը
15:33
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի ունեցավ ընտրական գործընթացներին նվիրված ֆիլմի շնորհանդեսը։ «Սա այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որը մենք իրականացնում ենք հայկական կողմի հետ՝ նախագահական ընտրությունների կազմակերպչական մակարդակը և թափանցիկությունը բարձրացնելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ֆիլմի դիտման միջոցով տեղերում ընտրական հանձնաժողովների աշխատակիցների արհեստավարժության մակարդակի բարձրացումը կարող է նպաստել դրան»,- հինգշաբթի, մինչև ֆիլմի ցուցադրումը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

Հույս հայտնելով, որ բոլոր տեղամասերի ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները կդիտեն այս ֆիլմը՝ Կապինոսն ընդգծեց, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում։

«Ես անկեղծորեն հուսով եմ, որ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներն ուշադիր կդիտեն այս ֆիլմը, սակայն, այս ֆիլմն, առաջին հերթին, նախատեսված է այն մարդկանց համար, որոնք դասընթացներ են անցկացնելու հանձնաժողովների անդամների համար»,- նկատեց նա։

Նրա խոսքերով, ֆիլմը ստեղծելու է միասնական բազա և թույլ կտա ընդհանրացնել ընտրահանձնաժողովների և տեղամասերի աշխատանքներին մասնակցող բոլոր անձանց պատրասումը։

Բացի այդ, Կապինոսը նշեց, որ եթե հաջողվի այս ֆիլմը ցուցադրել հեռուստատեսային լայն էկրանով, ապա Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կարող է ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչպես է  ընթանում ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ինչպիսի օրենսդրական և վարչական նորմեր են դրված ընտրատեղամասերի աշխատանքի հիմքում։

«Իմ կարծիքով, դա նրանց կօգնի ընտրությունների ժամանակ իրենց քաղաքացիական պարտքը կատարելիս ավելի հստակ գործել»,- ասաց նա։

Իր հերթին ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշեց, որ ֆիլմը հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է աշխատեն ընտրական հանձնաժողովները տեղերում, որ գործողություններն են անօրինական, ինչպես նաև՝ որոնք են նրանց պարտականությունները։

«Ֆիլմը բավականին հաջող է, և ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի ընտրահանձնաժողովների արդյունավետ աշխատանքին և ընտրություններն, ընդհանուր առմամբ, բաձր մակարդակով անցկացնելուն»,- ասաց նա։

Ազարյանի խոսքերով, այս աշխատանքի արդյունքները կարելի կլինի գնահատել ինչպես փետրվարի 19-ի հանձնաժողովների աշխատանքային գործընթացում, այնպես էլ փետրվարի 20-ին քվեարկության արդյունքներն ամփոփելիս և հրապարակելիս։

Ընդ որում ֆիլմի սցենարի հեղինակ, իրավաբան-փորձագետ Հրայր Թովմասյանը նշեց, որ ֆիլմը բոլոր գործընթացները ցույց է տալիս ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված հերթականության կարգով։

«Ֆիլմը նկարահանելիս մենք ղեկավարվում էին հետևյալ սկզբունքով՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Այդ պատճառով էլ ֆիլմում պատկերված են հանձնաժողովների գործողությունները՝ քվեարկությունից մեկ օր առաջ, քվեարկության օրը,  ինչպես նաև արդյունքների ամփոփման գործընթացում տեղի ունեցող գործողությունները»,- ասաց նա։

Թովմասյանի խոսքերով, ընտրական գործընթացների ընթացքում բազմաթիվ խախտումներ կապված են այն բանի հետ, որ հանձնաժողովների անդամները ծանոթ չեն Ընտրական օրենսգրքի նորմերին, և ֆիլմը կարող է օգնել նրանց այս հարցում։

Ֆիլմը նաև հարցեր-պատասխաններ է տալիս անսովոր իրավիճակների մասին, որոնք կարող են առաջանալ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում։ Այն ներկայացվելու է բոլոր տեղամասային  ընտրական հանձնաժողովներին, կուսակցություններին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին։

Ֆիլմը նկարահանվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի PR-ասոցիացիայի հետ համատեղ և ԿԸՀ փորձագիտական աջակցությամբ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: